Կարճ ժամկետով զինծառայության մասին օրենքի նախագծի քննարկումը չեղարկվել է

26.05.2025 11:47
520

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովն այսօր չեղարկեց կարճ ժամկետով զինծառայության մասին օրենքի նախագծի քննարկումը։

«‎Նիստի հետաձգման պատճառն այն է, որ նախագծի վերաբերյալ հրատապ քննարկման հարցեր կան»,- ասաց նիստը վարող հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի համար անհասկանալի է, թե ինչու է նիստը չեղարկվել մեկնարկից րեպեներ առաջ, այն դեպքում, երբ պաշտպանության նախարարն արդեն ազգային ժողովում էր։

«‎Իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու էին այնպես, որ հանձնաժողովը տալու էր բացասական եզրակացություն։ Հասկանալի էր, որ հանրային մեծ ընդվզում կա»,- ասաց Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի գումարի դիմաց կրճատ ծառայելու օրինագիծը օրակարգից դուրս գա։

«Բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտավորությունները՝ անկախ սոցիալական կարգավիճակից»,- ասաց Մանուկյանը։

Նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ ասաց, որ իրենք էլ հետամուտ են լինելու, որ մինչև հաջորդ զորակոչը՝ մինչև հուլիս, օրենքն ընդունվի երկու ընթերցումներով ու օրինական ուժի մեջ մտնի։

Կառավարությունը մայիսի 22-ին հաստատել է Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը՝ զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագիծը պահանջում է տեխնիկական լրացումներ և բովանդակային փոփոխություններ։

Նախագիծը նախատեսում է կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել՝ մեկ ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, չորս ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը նախատեսվում է սահմանել 32 տարեկանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40