Կարճաժամկետ կտրվածքով պատերազմի հավանականությունը բացառում եմ․ Աբրահամյան

12.03.2021 12:05
1392

Նկատի ունենալով, որ ռազմական գործողությունների վերսկսման թեման ամենատարբեր ռակուրսներից քննարկման տիրույթում է, «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը մի քանի դիտարկում է արել։

«Միանգամից ասեմ, որ կարճաժամկետ կտրվածքով դրա հավանականությունը բացառում եմ։
Միջնաժամկետ կտրվածքով, ռիսկերը որոշակի կաճեն, սակայն այդ ժամանակային փուլում պատերազմի վերսկսման հավանականությունը բարձր չեմ համարում։ Երկարաժամկետ կտրվածքով, մեծ թվով գործոններ կան, որոնք կարող են էականորեն մեծացնել պատերազմի հավանականությունը։

Կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքում պատերազմ չկանխատեսելու գլխավոր պատճառը ռուսական զորախմբի ներկայությունն է Արցախում, նաև ընդլայնումը՝ Հայաստանի սահմանին։

2008 թվականին Աբխազիայում, Հարավային Օսեթիայում արդեն տեսել ենք, թե ինչ է լինում, երբ ռուսական խաղաղապահների տեղակայման պայմաններում ուժի կիրառման փորձեր է լինում։

Այս հաշվարկներում իրավիճակ կարող է փոխվել, եթե կտրուկ շրջադարձեր լինեն ՌԴ-ի ներսում, մեր տարածաշրջանում։
Ասածս որևէ ձևով չի բացառում սահմանային սադրանքներն ու լարվածությունը, ավելին՝ դրանց ակտիվացումը լրացուցիչ վերլուծության առարկա է», - ֆեյսբուքյան էջում գրել է փորձագետը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40