Կարեն Դեմիրճյան. «Միայն իմ դիակի վրայով կանցնի Մեղրիով ճանապարհը»

13.04.2021 10:22
2173

70-80-ական թվականներին սկսվեց լայն թափով կառուցվել Բաքու-Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհը, որը բնականաբար պետք է անցներ Մեղրու շրջանի տարածքով Արաքս գետի ափով: Թվում էր, թե ուր որ է հագուրդ կտրվեր թուրքերի երազանքին և հող կնախապատրաստվեր Մեծ Թուրանի ծրագրի իրականացման համար: Մեղրու սահմանագծի մոտ ծրագրի հեղինակների առջև դրվեց արգելափակոց: Նրանք հանդիպեցին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, մեծ հայրենասեր, իմաստուն քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անզիջում կամքին:

Հայաստանի իշխանությունների նկատմամբ կիրառվող բոլոր տեսակի արտաքին ճնշումները ապարդյուն անցան: Եվ դա այն դեպքում, երբ Հեյդար Ալիևը Խորհրդային Միությունում կարևոր հեղինակություն էր, ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ: Հավանաբար շատերը հիշում են այդ տարիներին նեղ միջավայրում արտահայտած, հետո այդ շրջանակներից հասարակական հնչեղություն ստացած քաղաքական մեծ գործչի խոսքերը «...միայն իմ դիակի վրայով կանցնի այդ ճանապարհը»:

Կարեն Դեմիրճյանը Ֆադեյ Սարգսյանի հետ միասին ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նիստում ոչ մեկ անգամ են հանդես եկել այդ շինարարության դեմ՝ հիմնավորելով դրա աննպատակահարմարությունը:

Թվում էր հարցը փակված է: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը դիմել էր ռազմական գերատեսչություններին և ճանապարհը ճանաչվել էր ռազմաստրատեգիական կարևոր նշանակության: Գործին միջամտել էր մարշալ Սոկոլովը: Պայքարել ռազմաարդյունաբերական համակարգի հետ դժվար էր, համարյա անիմաստ…

Ճանապարհը չկառուցվեց: Այդ գործում Կարեն Դեմիրճյանին օգնեցին շատերը, հատկապես Ֆադեյ Սարգսյանը և Վլադիմիր Մովսիսյանը, սակայն վերջին հաշվով հարցի լուծումը կախված էր միայն Դեմիրճյանի համաձայնությունից:

Որպեսզի պարկերացնեք վտանգի աստիճանը, որին ենթարկեց իրեն Դեմիրճյանը, ներկայացնում ենք մի երկխոսություն, որը տեղի է ունեցել մի բարձրաստիճան անձի և Ռիմա Դեմիրճյանի միջև.

- Ռիմա Աղասիևնա, խորհուրդ տվեք Կարեն Սերոբիչին, որպեսզի նա համաձայնվի ճանապարհի շինարարությանը, չէ՞ որ նրան չեն ների:

- Իսկ ժողովուրդը կների՞, եթե նա սկսի բաժանել Հայաստանի ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող տարածքները:

- Վերջ տվեք, Ռիմա Աղասիևնա, թող համաձայնվի, չի փոշմանի: Իր համար լավ կլինի:

- Գիտե՞ք, ես երբեք չեմ խառնվում Կարեն Սերոբիչի գործերին: Նա այն մարդը չէ, և ինքս էլ չեմ կարող ինձ թույլ տալ նման բաներ: Սակայն այս անգամ խոստանում եմ անպայման միջամտել և ասել նրան, որպեսզի ոչ մի դեպքում չհամաձայնվի:

- Ձեր գործն է, բայց իմացեք, դուք կրակի հետ եք խաղում: Այս բոլորը ես ասացի ձեր բարին կամենալով…

 

Աննա Հայրապետյան

 

Հրաժեշտի հանդիպում Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսի հետ

16.09.2026 22:24

Լավրով. «Ռուսաստանը մտադիր չէ վճարել Հայաստանի եվրոպական ինտեգրման համար»

16.09.2026 20:15

«Ոչ մեկին չի հաջողվի պառակտել մեզ»․ Պուտինը տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին

16.09.2026 20:08

Շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա․ Փաշինյանը՝ Արցախի ներկայացուցչության մասին

16.09.2026 19:16

Մորթեզա Աբեդին Վարամին․ «Երկու ժողովրդի բարեկամության հիմնաքարը դրել ենք, մյուսները թող շարունակեն, քարի վրա քար ավելացնեն»

16.09.2026 17:42

Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողներն անիծվելու են. Զախարովա

16.09.2026 15:44

Գանձասարի բեմադրությունն ու ՄԱԿ-ի լռությունը

16.09.2026 15:13

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու օգտին

16.09.2026 14:38

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը. Սահմանադրական դատարան

16.09.2026 14:26

Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում

16.09.2026 14:10

Մեղրու համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի ուղերձը կալանավայրից

16.09.2026 12:54

ԱՄՆ-Իրան հակամարտությունը շուտով կմտնի նոր փուլ. Վենս

16.09.2026 12:45