Հունիսի 25-ից հուլիսի 5-ը Սիսիանի քաղաքային մարզադաշտում ընթանում էր Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած սիսիանցի հերոսների հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշար

09.07.2025 15:58
496

Հունիսի 25-ից հուլիսի 5-ը Սիսիանի քաղաքային մարզադաշտում ընթանում էր Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած սիսիանցի հերոսների հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշար։

Ֆուտբոլի ավանդական դարձած հուշամրցաշարին հաղթողի տիտղոսի համար պայքարել են 14 ֆուտբոլային թիմեր Սիսիան քաղաքից և համայնքի տարբեր բնակավայրերից։ Դրանք են՝ «Սիսիան», «Գետափ», «Պատանիներ», «Որոտան», «Շաքի», «FC TOLORS», «Անգեղակոթ», «Բռնակոթի Աղոթարան», «Բռնակոթի Երիտասարդական», «Աշոտավան», «Սիսիանի N Զորամաս», «Նորավանի N Զորամաս» թիմերը։

Եզրափակիչ փուլի հանդիպումը կայացել է հուլիսի 5-ին, որի ընթացքում «Սիսիան» և «Սիսիանի N Զորամաս» ֆուտբոլային թիմերը պայքարել են 1-ին և 2-րդ տեղերի համար։

Եզրափակիչ խաղում 2։1 հաշվով 1-ին հորիզոնականը նվաճել է «Սիսիան» թիմը՝ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցնելով «Սիսիանի N Զորամաս» և «Բռնակոթի Աղոթարան» թիմերը։

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի կողմից լավագույն եռյակ թիմերը պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով և դրամական պարգևներով։

Խաղի ավարտին խոսքով է հանդես եկել համայնքի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր թիմերին, մրցավարներին, Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնին՝ հուշամրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

«Ես բարձր եմ գնահատում համայնքում սպորտային ակտիվությունը։ Հուշամրցաշարի բոլոր խաղերն անցել են թեժ, մրցակցային, բայց միևնույն ժամանակ ընկերական ու ջերմ մթնոլորտում, ինչն էլ փաստում է, որ նմանատիպ նախաձեռնությունները ստեղծում են բոլոր պայմանները, որպեսզի մշտապես բարձր լինի համայնքի սպորտային ոգին»,-իր խոսքում նշել համայնքի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով նաև երկրպագուներին՝ թիմերի կողքին լինելու և իրենց աջակցությունը նրանց փոխանցելու համար։

Սիսիանի համայնքապետարան/ Sisian Municipality

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34