Կարմիր-կարմիր ծաղիկներ 2020-ի սրբազան զոհերին

02.02.2021 11:57
1373

Ո՞ւր կորան 2000-ի, 2001-ի, 2002-ի ծաղիկներս, փնտրում` փնտրում չեմ գտնում…
Ցուրտ է, ձմեռ է, գուցե լավ չեն ծածկվել, հանկարծ չմրսեն: Գարունը հեռվում է: Հենց եկավ` նրանք հարություն են առնելու, գալու են՝ որպես հեքիաթային ծաղիկներ՝ հազարաբույր, հազարերանգ ծաղիկներ: Կարմի՜ր-կարմի՜ր են լինելու այս տարվա բոլոր ծաղիկները՝ անգամ մանուշակը, սպիտակաթույր շուշանը։
Ողջ աշխարհը կարմիր  սեւասիրտ կակաչներով է ներկվելու, քար ու քարափներից էլ միայն կարմիր է կաթելու։
Ի՞նչ եմ ասում, հիմա էլ ամբողջը կարմիր է, անգամ ձյունն է կարմիր: Ինձ նման հազարները, միլիոններն այդ լեղի կարմիրն են շնչում ու անդադար աղոթում:
Ծանր երկունքով է գալու այս գարունը: Ջահել հունդերս տնքոցով են պայթելու, մատաղ ծիլերը  ճեղքելու են  մայր հողի կուրծքը եւ դառնան երփներանգ ծաղիկներ։
Ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր… Այս տարվա բոլոր ծաղիկները կարմիր են լինելու, կարմի՜ր-կարմի՜ր, եւ անչափ առատ: Քարերն ու քարափները, գետերն ու ծովերն էլ կարմիր են ներկվելու, կարմիր են շնչելու:
Աշունս արնաներկվեց, արնաներկվեց նեռի հրավերով, չարի ձեռամբ: Աշխարհի չարերի:
Այս գարնան բոլոր ծաղիկները կարմիր-կարմիր են լինելու: Նրանց բուրմունքն էլ կարմիր է տենչալու:
Իմացեք նաեւ, այդ հեքիաթային ծաղիկներն ավետելու են մեր բյուրավոր Վահագնների բարի ծնունդը եւ զարդարելու են հայ մոր սրբազան կուրծքը:
Ուրիշ են լինելու այս գարնան ծաղիկները, ուրի՛շ, շա՛տ ուրիշ: Կյանքի ծաղիկներ են լինելու: Այս ծաղիկներից է կազմվելու հայ ապագայի փունջը, հզոր ու հաղթական փունջը: 
Չկասկածե՛ք, դրանք անմոռաց ծաղիկներ են, հրաշագործ ծաղիկներ:
Դե՛, շու՛տ բացվիր անմար հույսերի-խիզախումների գարուն, Հայոց քաջազունների գարուն…
       
 

ՍՈՒՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ք. Գորիս       

                                                                                             
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40