«Կարմիր խաչը թողնում է՝ մարդ տանեն իր վրայից». Ակցիայի մասնակիցները ԿԽՄԿ-ին մինչև 17։30-ը ժամանակ են տվել

31.07.2023 11:54
743

Այսօր վաղ առավոտից մի խումբ արցախցի երիտասարդներ փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե հայաստանյան գրասենյակի մուտքերը՝ պահանջելով հանդիպում կազմակերպության ղեկավարի հետ։ Պատրաստվում են 10 հոգով մտնել գրասենյակ։

«10 հոգանոց խմբով մտնելու ենք գրասենյակ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ մինչև 17։30 սպասելու են իրենց պահանջների կատարմանը։

Մեկ այլ մասնակից էլ նշեց. «Ես արդեն մի քանի տարի Կարմիր խաչի կամավոր եմ ու քանի որ Կարմիր Խաչը չի կարողանում ապահովել քաղաքացիների անվտանգությունը, որովհետեւ Կարմիր Խաչի շարասյուներն իրավունք չունեն կանգնեցնելու, բայց այս դեպքում կանգնեցնում ու մարդ են առեւանգում, այս կառույցը չի կարողանում ապահովել այդ մարդկանց անվտանգությունը, ուստի պետք է նրանց հետ դադարեցնել համագործակցությունը մինչեւ իրենք կարգավորեն իրենց գործունեությունը եւ չօժանդակեն Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը: Ցանկացած մեկին Ադրբեջանը կարող է հայտարարել հանցագործ ու առեւանգի, տանի:

Կարմիր խաչը, որը սահմաններ չի ճանաչում, որն իրավունք ունի դիմելու ցանկացած  միջազգային կառույցի, որ ուժային մեթոդներով ապահովեն իր տեղաշարժը, ինքը  թողնում է մարդ տանեն իր վրայից:

Եթե Կարմիր խաչը գիտեր, որ իրեն կարող են խոչընդոտել, ինքը պարտավոր էր դիմել միջազգային ուժային կառույցներին, որպեսզի իր անվտանգ տեղաշարժն ապահովեն եւ իրենց շարասյուները չկանգնենցնե: Դա սահմանված է կոնվենցիաներով, աշխարհի շատ երկրներում այդ փորձը  եղել է, այդ թվում Նիգերում, Սուդանում, որտեղ Կարմիր խաչը այդ մեթոդներով, անգամ սեփական կյանքը զոհելով իրենք ապահովել են քաղաքացիական անձանց կյանքն ու անվտանգությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34