Կարող էինք հաղթել, կարող էինք ամուր կառչել հատկապես Հադրութում, Ջաբրայիլում, լեռնաանտառային տարբեր հատվածներում . Սեյրան Օհանյան

28.01.2021 18:23
3513

Թեկուզ այս դժվար, հոգեբանորեն ընկճված իրավիճակում, այնուամենայնիվ, այսօր բանակի տոնն է և բանակը այս տոնը բոլոր տարիներին մեծ շուքով է նշել: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

«Կգան ժամանակներ, որ մենք նորից կտոնենք Բանակի տոնը: Նորից տոնելու համար, մենք պետք է պարզենք՝ որո՞նք են պարտության պատճառները: Պատճառները շատ են, որոնց մասին այսօր չէի ցանկանա խոսել: Այսօր մենք գտնվում ենք Եռաբլուրում և մեր խոնարհումն ենք բերում մեր բոլոր այն հայորդիներին, որոնք իրենց կյանքն են տվել՝ սկսած առաջին ազատամարտից, վերջացրած՝ վերջին պատերազմով: Բոլորի հերոսությունների շնորհիվ է, որ մեր ազգն իր արժանապատվությունը պահպանում է»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Վերջինս ընդգծեց, որ մենք պետք է ճիշտ հետևություններ անենք և միայն այդ դեպքում բանակը կվերականգնվի: 

Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ բանակն ամենաշուտը կարող է վերականգնվել, քանի որ այն ամենակազմակերպված ու ամենակարգապահ կառույցն է. «Բանակը Սահմանադրությամբ հանդիսանում է մեր անվտանգության երաշխավորն ու պետք է շարունակի իր առաքելությունը: Այս ամենը բանակի ողջ անձնակազմը պետք է պատվով գիտակցեն ու այսուհետ ևս կազմակերպված ձևով պատվով կատարեն: Շնորհավորում եմ բոլորին»,-ասաց պաշտպանության նախկին նախարարը:

«Մեր պատմության ընթացքում մեզ խփել են, բայց մենք գոտեպնդվել և առաջ ենք գնացել: Ես կարծում եմ, որ պետությունն է պարտվել, որովհետեւ ժողովուրդներն են պայքար մղում: Պետությունը չկարողացավ համախմբել ժողովրդին բանակի շուրջը, բանակի թիկունքն ամրապնդել, ճիշտ որոշումներ ընդունել և քաղաքական, եւ ռազմական հարթություններով, որ կարողանանք հաջողությունների հասնել»,-ասաց Օհանյանը:

Վերջինս կարծում է, թեև մենք պատերազմել ենք թուրք-ադրբեջանական տանդեմի, նրանց աջակցող տարբեր ուժերի, ահաբեկիչների դեմ, բայց, այնուամենայնիվ, մենք կարող էինք հաղթել, կարող էինք ամուր կառչել հատկապես Հադրութում, Ջաբրայիլում, լեռնաանտառային տարբեր հատվածներում:

Անդրադառնալով Շուշիի անկման առեղծվածին և իր անվան շուրջ տարածվող ասեկոսեներին Սեյրան Օհանյանն ասաց.

«Ես չորս տարի է, որևէ պետական պաշտոն չունեմ, հանդիսանում եմ զինվորական կենսաթոշակառու: Խելացի անձինք գիտեն, որ այն մարդիկ, որոնք ոչ պետական, ոչ ռազմական պաշտոն չունեն, չեն կարող որևէ որոշում ընդունել: Ես Շուշիում եղել եմ որպես կամավորական և փորձել եմ տեղի աշխարհազորին աջակցություն ցուցաբերել: Շուշիի ռազմական գործողությունները ղեկավարել է բանակի ղեկավար կազմը և այդ բոլոր հարցերը կարող եք տալ բանակի ղեկավարներին, որոնք էլ ճիշտ պատասխան կտան՝ ինչում է կայանում Շուշիի առեղծվածը»,-ասաց ՊՆ նախկին նախարարը:

Սեյրան Օհանյանը նկատում է բարձր մակարդակներով արված տարբեր արտահայտությունները՝ Շուշին դժբախտ քաղաք էր, Շուշին հայկական չէր, այս ամենը կասկածներ է առաջացնում՝ Շուշիի անկումը ինչպես եղավ:

Աղբյուր` Փաստինֆո

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40