Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանը լավ չի գիտակցում իր խոսքի արժեքը. Շարմազանովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

08.09.2018 20:41
1281

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր սեպտեմբերի 8-ին, տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ժամանակ երկու երկրների ղեկավարներն էլ արձանագրել են, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումն առաջընթաց են ապրում բոլոր ուղղություններով, իսկ ՀՀ վարչապետն էլ ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ կերպով և շատ բնական:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը նշեց, որ շատ լավ կլինի, եթե վարչապետի գնահատականը իրականություն դառնա և միևնույն ժամանակ ավելացրեց. «Կարծում եմ՝ վարչապետ Փաշինյանը լավ չի գիտակցում իր խոսքի արժեքը»:

ԱԺ փոխնախագահը վարչապետի հայտարարության վերաբերյալ մի քանի դիտարկում անելով մասնավորապես ասաց. «Եթե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, ապա առաջինը կարելի է ենթադրել, որ ՌԴ այլևս զենք չի վաճառելու Ադրբեջանին: Երկրորդ՝ ՀՀ-ն և Ռուսաստանը ոչ միայն շարունակելու են ռազմական և ռազմաքաղաքական համագործակցությունը, այլ նույն ներքին գործարանային գներով մենք շարունակելու ենք ավելի մեծ թափով զենք և զինամթերք ստանալ Ռուսաստանից: Երրորդ, եթե ամեն ինչ իսկապես այդքան լավ է, ապա կարելի է ենթադրել, որ  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված թնջուկը ամբողջությամբ լուծվել է, և այստեղ կա փոխըմբռնում, և Խաչատուրովը կա՛մ շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, կա՛մ էլ հաջորդ գլխավոր քարտուղարը միանշանակ ՀՀ քաղաքացի պետք է լինի, և ի վերջո հանդիպման նախօրեին Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնում է ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը, եթե չկա որևէ խնդիր և փայլուն է ամեն բան, ապա նշանակում է, որ Փաշինյանը հրաժարվել է Միքայել Հարությունյանին Մարտի 1-ի  գործով ներառել որպես մեղադրյալ և գտնում է, որ ինքը և ՀՔԾ-ն սխալվել են, թե՞ ՌԴ-ն որոշել է արտահանձնել Միքայել Հարությունյանին:

Եվ վերջում, պարո՛ն Փաշինյան, եթե այս ամենից գոնե մեկը իրականություն չդառնա, ապա մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ  ոչ թե փայլուն են, այլև՝ շատ լուրջ  են ու խնդրահարույց»,-ընդգծեց Շարմազանովը:

henaran.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40