Կասպից ծովի մակարդակն իջել է ռեկորդային ցածր մակարդակի

21.07.2025 12:49
540

Կասպից ծովի մակարդակն իջել է դիտարկման ամբողջ շրջանի համար նվազագույնից ցածր մակարդակի․ այն կազմում է մինուս 29 մ ըստ բարձրությունների բալթյան համակարգի: Ծովի մակարդակի իջեցումն արտացոլվում է ամենածանծաղ հյուսիսային մասում, որը  ողողողում է Ռուսաստանի և Ղազախստանի ափերը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կասպյան ձկնային տնտեսության գիտահետազոտական ինստիտուտի  Վոլգա-կասպյան մասնաճյուղում:

Կասպից ծովի մակարդակի իջեցումը տեղի է ունենում 1990-ական թվականների կեսերից, 2020 թվականից ի վեր մակարդակն իջել է գրեթե 0,8 մ-ով: Իջեցումը տեղի է ունեցել Վոլգայի տարեկան ջրհոսքի նվազման ֆոնին, որը ծովում ջրի հիմնական աղբյուրն է: 

Մասնաճյուղում նաև նշել են, որ մթնոլորտում ջերմոցային գազերի աճի պատճառով ջերմաստիճանը բարձրանում է, ինչը նշանակում է, որ ջուրն ավելի արագ է գոլորշիանում ծովի և գետերի մակերևույթից: Բացի այդ, մարդիկ ջուրն ակտիվորեն գործածում են  ոռոգման համար, աճում են արդյունաբերության և բնակարանային-կոմունալ ծառայությունների կարիքներն այն գետերից,  որոնք սնում են Կասպից ծովը։

Կասպից ծովը խոշորագույն փակ ջրավազանն է Երկրի վրա: Կասպից ծով է թափվում ավելի քան 130 գետ, որոնցից առավել խոշորներն են Վոլգան, Ուրալը, Թերեքը, Սուլակը, Սամուրը: Կասպից ծովի ափամերձ գծում են գտնվում հինգ պետություններ՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը և Իրանը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40