Կաթի մթերման գները մինչեւ մայիսի 25-ը կմնան անփոփոխ

18.05.2018 17:21
1590

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրատվամիջոցների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է կաթի մթերման գնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարար Խաչատրյանը պարզաբանել է, որ ձմռան ամիսներին մթերման գները բավականին բարձր են եղել` 200-220 դրամի սահմաններում։ Նա հավելել է, որ այս տարին բարենպաստ է, կենդանիներն արդեն արոտում են գտնվում, շուկայում կաթի առաջարկը բավականին բարձր է։

Նախարարը հավելել է, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները մտահոգություն են հայտնել, որ «ձմեռային» գներով չեն կարող մթերել շուկայում առկա կաթն առանց վերջնական արտադրանքի գնի վերանայման։ Կաթի գնի բարձրացումը կարող է նվազեցնել Հայաստանում կաթի սպառումը եւ բացասական ազդեցություն ունենալ արտահանման վրա։ Այդուհանդերձ, հաշվի առնելով կաթ արտադրողների խնդրանքը եւ գիտակցելով, որ կաթը հազարավոր տնային տնտեսությունների հիմնական, եթե ոչ միակ եկամտի աղբյուրն է, կիրակի օրը ՀՀ առաջին փոխվարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպման արդյունքում նրանք որոշել են որոշակի ժամանակ գնային փոփոխություններ չկատարել։

Նախարարը հայտնել է, որ նախօրեին Գյուղատնտեսության նախարարությունում նույնպես հանդիպում է տեղի ունեցել խոշոր կաթնամթերք արտադրողների հետ, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ մայիսի 25-ը չվերանայել հանրապետության տարբեր տարածաշրջաններում գործող գները։

«Խոսքը գները ֆիքսելու եւ միեւնույն գնով մթերելու մասին չէ, պարզապես կաթնամթերք արտադրողները խոստացել են, ընդառաջել են մեր եւ կաթ արտադրողների խնդրանքին՝ մինչեւ ամսի 25-ը մթերման գինը պահպանել, այսինքն՝ ինչ գնով որ տարբեր կաթնամթերք արտադրողները մթերել են, շարունակեն մթերել»,- հստակեցրել է գյուղատնտեսության նախարարը։

Նախարարը տեղեկացրել է, որ մայիսի 23-ին կաթնամթերք արտադրողները նախատեսում են խորհրդակցություն կազմակերպել, որի ընթացքում կհստակեցվի հետագա գնային քաղաքականությունը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40