Շարադրությունների մրցույթի հետ Կապանի քաղաքապետարանն առնչություն չունի

21.03.2015 15:07
2708

Մարտի 19-ին Կապանի կաբելային հեռուստատեսությամբ Նոննա Բաղդասարյանի թողարկած նյութում` համեմված քաղաքապետարանի աշխատակցուհի Նառա Մելքումյանի խոսքով, աղավաղվել է մի շատ պարզ իրողություն:

Նյութի հեղինակն ու քաղաքապետարանի աշխատակցուհին պատմում են, որ դպրոցներում հայտարարվել է շարադրությունների մրցույթ` «Հարյուր տարվա ցավի գույնը» վերնագրով: Սակայն ո՛չ լրագրողը, ո՛չ էլ քաղաքապետարանի աշխատակցուհին չեն ասել, թե ով եւ ինչ նպատակով է այդ մրցույթը հայտարարել: Փոխարենն ասվել է, որ լավագույն շարադրությունները կարժանան մրցանակի` 3 տեղ` Կապանի քաղաքապետի, 5 տեղ` մարզպետի կողմից` տպավորություն թողնելով, որ Կապանի քաղաքապետարանը համահեղինակ է շարադրությունների մրցույթի:

Հարկ ենք համարում նշել` Կապանի քաղաքապետարանն առնչություն չունի այդ վերնագրով անցկացված շարադրության մրցույթի հետ: Եվ շատ տարօրինակ է ու զարմանալի, որ քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը թույլ է տվել իր աշխատակցուհուն` քաղաքապետարանին վերագրել մի բան, որի հետ քաղաքապետարանը կապ չունի:

Իրականում շարադրությունների մրցույթը, «Սյունյաց երկրի» առաջարկությամբ, հայտարարել են Սյունիքի մարզպետարանն ու թերթի խմբագրությունը, ինչի վերաբերյալ  հայտարարություն է տարածվել «Սյունյաց երկրի» ս.թ. հունվարի 23-ի եւ հետագա համարներում:

Մրցույթի աշխատանքները գլխավորել է լրագրող Արմինե Հարությունյանը:

Արդեն իսկ ամփոփվել են մրցույթի արդյունքները, իսկ ընտրված չորս շարադրությունը կհրապարակվի թերթի` Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համարում:

Իսկ եթե որեւէ համայնքի ղեկավար կամենում է մարզային մրցույթի հաղթողին խրախուսել, ապա դա իր գործն է ու ողջունելի է: Միայն թե դա հնարավոր կլինի անել հատուկ համարի թողարկումից հետո, որի էջերում էլ կհրապարակվեն լավագույն շարադրությունները, որոնցից մեկի հեղինակը Կապանից է:

…Գոնե մեր ազգային ողբերգության 100-ամյա տարելիցի առիթով խաղեր չտանք, չստենք ու մարգարեի ծիրանի չձգենք մեր լղար ուսերին:

«Սյունյաց երկիր»

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22