ԱԺ-ն քննարկում է մարզում սննդի ոլորտի գործունեություն իրականացնողների արտոնությունից օգտվելու հարցը

23.10.2019 18:19
1276

ՀՀ ազգային ժողովը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարել նաև մարզերում հանրային սննդի ոլորտում շրջանառության 24 մլն դրամի շեմը չգերազանցող գործունեություն իրականացնողներին և ընձեռել նախատեսվող հարկային արտոնությունից օգտվելու հնարավորություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում 2020-ի հունվարին ուժի մեջ է մտնելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտի գաղափարը, որով նախատեսվում է մինչև 24 մլն դրամի շրջանառություն ունեցող տարբեր ձեռնարկություններին ազատել տարբեր տեսակի հարկերից:  Սակայն կան սահմանափակումներ, թե որոնք են այդ ձեռնարկատիրությունները կամ գործունեության ոլորտները, որոնք կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և օգտվել արտոնությունից: Մենք առաջարկում ենք այդ բացառությունների շարքից հանել մարզերում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողներին»,-ասաց Թանդիլյանն ու հավելեց՝ այսինքն մինչև 24 մլն դրամ շրջանառության շեմ ունենալու դեպքում դրանք կազատվեն որոշակի հարկերից:

Նա նշեց, որ նախագծի նախնական տարբերակով առաջարկել էին բացառությունների շարքից հանել հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր ձեռնարկություններին՝ ինչպես նաև Երևանի վարչական սահմաններում առևտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, ԱՁ-ներին, այնպես էլ Երևանի վարչական սահմաններից դուրս առևտրային կենտրոններում  առևտրական գործունեություն կատարողներին: Սակայն հանձնաժողովում հավանության է արժանացել միայն մեկ դրույթը:

ԼՀԿ-ի նախնական տեղեկություններով՝ նախագիծը կարող է վերաբերվել մոտ 1000 ձեռնարկատիրական սուբյեկտի: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40