Կաթողիկոսի և 6 սրբազանների «գործը» կուղարկվի Երևանի առաջին ատյանի քրեական դատարան

28.08.2026 19:52
387

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Դատավորը պարզաբանեց, որ հանրային մեղադրողը կոնկրետ Գարեգին Բ–ի դեմ մեղադրանքում չի նշել, որ գործը պետք է քննի Արմավիրի մարզի դատարանը։

Այս որոշմանը դեմ արտահայտվեց ինչպես պաշտպանական, այնպես էլ մեղադրող կողմը։ Դատավորը, սակայն, մեջբերեց վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը՝ վստահեցնելով, որ ինքը չի խուսափում գործի քննությունից։

«Եթե դատարանը հետագայում որոշի, որ այս գործի քննությունը պետք է ես իրականացնեմ, ապա նույնիսկ արձակուրդի կամ պլանավորված դասընթացների առկայության դեպքում կհետաձգեմ դրանք»,– ընդգծեց դատավորը։

Նշենք, որ ավելի վաղ գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ հայտնեց։

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:

arm.sputniknews.ru

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40