Կայացավ Կապան համայնքի ավագանու այս տարվա առաջին նիստը

11.02.2025 19:56
598

Փետրվարի 11–ին տեղի ունեցավ Կապան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի 2025 թվականի առաջին նիստը՝ ավագանու 21 անդամի մասնակցությամբ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Օրակարգային հարցերի առանցքում Կապան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման, տարեկան աշխատանքային պլանի, այդ թվում՝ 2024 թվականի բնապահպանական, համայնքային մասհանումների ծախսման ծրագրերի հաշվետվություններն էին, համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները, համայնքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության համար թույլատրված վայրերի սահմանումը և այլն։

Ի թիվս վերոնշյալի՝ ավագանու քննարկմանն ու հաստատմանն էր ներկայացվել նաև 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2025 թվականի ծրագիրը և ավագանու 2024թ․ մարտի 27-ի N32-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշման նախագիծը, ըստ որի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները ևս, նախադպրոցական ուսումնական հաստատություն կհաճախեն անվճար։

Նիստի օրակարգում տեղ գտած մնացյալ հարցերը վերաբերում էին համայնքի բնականոն կենսագործունեության ապահովմանը, որոնք ևս ավագանու կողմից հաստատվել են միաձայն։

Նույն օրը տեղի է ունեցել նաև ավագանու արտահերթ նիստ՝ օրակարգի մեկ հարցով։

Ավագանու հաջորդ նիստը կկայանա 2025 թվականի մարտի 17-ին։

Ավագանու նիստի առցանց հեռարձակումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝

https://www.youtube.com/watch?v=NdN2mlrnWzg

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40