Հայաստանը Բաքվում պահվող գերիներին տեսակցելու հարցով դիմել է երրորդ երկրի. ԱԳՆ

21.08.2026 11:39
359

Նախարարությունը վստահեցնում է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիներին տեսակցելու հնարավորության հարցի շուրջ։

Հայաստանը դիմել է երրորդ՝ չեզոք երկրի հյուպատոսական այց կազմակերպելու և Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով, սակայն նման այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

ԱԳՆ–ից չեն նշել, թե կոնկրետ որ երկրին են դիմել: Ընդգծել են, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները շարունակում են ակտիվ քննարկումները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ Բաքվի բանտերում պահվող հայ անձանց տեսակցությունները վերականգնելու հնարավորության շուրջ։

«ՀՀ ԱԳՆ-ն պարբերաբար հանդիպումներ է ունենում ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ և քննարկում նրանց տեսակցելու հնարավորության հարցը, սակայն ընթացիկ տարում ԿԽՄԿ-ին համապատասխան թույլտվություն չի տրվել»,- ասված է ԱԳՆ–ի պատասխանում։

Գերատեսչությունից նաև հետաքրքրվել էինք, թե արդյոք գերիների հարազատներից պաշտոնական գրություն ստացել են Բաքու այցի կազմակերպման պետական աջակցության խնդրանքով։ Նախարարությունից նշել են, որ պաշտոնական գրություն չեն ստացել, սակայն հարցի մասին տեղյակ են կառավարությանն ուղղված բաց նամակից։

Գերատեսչությունից վստահեցրել են, որ Ադրբեջանում պահվող հայ անձանց խնդրի հասցեագրումը շարունակում է մնալ ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում՝ նպատակ ունենալով ապահովել նրանց վերադարձը հայրենիքը։

«Խաղաղության հաստատման և դրա ամրապնդման հանձնառության համատեքստում, ինչպես նաև շարունակական երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակում ՀՀ կառավարությունը կարևորություն է տալիս նաև մարդասիրական խնդիրների ամբողջ շրջանակին»,- նշված է ԱԳՆ պատասխանում։

Օգոստոսի 20–ին հայտնի դարձավ՝ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը և Բաքվի բանտում գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդիպել են ՀՀ ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության, Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ:

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11

Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը

28.10.2026 11:15

Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան

28.10.2026 10:49