Կայացավ Կապանի Աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի պատանիների բաց առաջնությունը

28.04.2025 17:25
714

Ապրիլի 26-ին Կապանի քաղաքային մարզադաշտում կայացավ Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի պատանիների բաց առաջնությունը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր քաղաքների՝ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Անիի մարզադպրոցները ներկայացող լավագույն մարզիկներն ու մարզիչները։

Մրցումներն անցկացվել են աղջիկների և տղաների 3 տարիքային խմբերով, որտեղ մարզիկներն իրենց ուժերը չափել են՝ վազք 100մ, 400մ, 800մ, շվեդական փոխանցավազք, հեռացատկ և եռացատկ մարզաձևերում։

Առաջնությանը լավագույն արդյունք ցուցաբերած և մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր մարզիկները պարգևատրվել են համապատասխան կարգի մեդալներով, հավաստագրերով և խրախուսական նվերներով։

Մարզիկների մրցելույթին հետևում էին նաև Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ Արթուր Թովմասյանը։

Առաջնությունը կազմակերպել էր Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիան՝ Կապանի համայնքապետարանի աջակցությամբ և «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ։

 Մրցումների ավարտից հետո Կապան ժամանած հյուրերի համար կազմակերպվել էր նաև ճանաչողական այց՝ Վահանավանքի վանական համալիր։

#KapanMunicipality

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01