ԿԱՅԱՑԱՎ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ 18-ՐԴ ԱՌԱՋՆՈւԹՅՈւՆԸ

03.03.2025 15:46
572

Փետրվարի 27-ից մարտի 2-ը Սիսիանում անցկացվեց Սյունիքի մարզի շախմատի պատանիների 18-րդ առաջնությունը։

Մարզի համայնքներից շուրջ 90 պատանի շախմատիսներ չորս օր շարունակ պայքարում էին` որոշելու համար մարզի ուժեղագույն պատանի շախմատիստներին։

Լավագույն արդյունք ցույց տված պատանի շախմատիստները ստացան ՀՀ պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարի ուղեգրեր։

Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները 

մինչև 14տ.

1-ին Մելիքսեթյան Երվանդ (Մեղրի)

2-րդ տեղ Կարապետյան Գոռ (Գորիս)

3-րդ տեղ Գասպարյան Ալեն (Սիսիան)

https://chess-results.com/tnr1127156.aspx?lan=28&art=1&rd=7

մինչեւ 12տ.

1-ին տեղ Սիմոնյան Արամո (Կապան)

2-րդ տեղ Խառատյան Նարեկ (Սիսիան)

3-րդ տեղ Գրիգորյան Գոռ (Կապան)

https://chess-results.com/tnr1127130.aspx?lan=28&art=1&rd=7

մինչեւ 10տ

1-ին տեղ Սարգսյան Հենրի (Գորիս)

2-րդ տեղ Մինասյան Արամ (Սիսիան)

3-րդ տեղ Մարգարյան Էդմոն (Քաջարան)

https://chess-results.com/tnr1127116.aspx?lan=28&art=1&rd=8

մինչև 8տ.

1-ին տեղ Դավթյան Հովիկ (Սիսիան)

2-րդ տեղ Խաչատրյան Արեգ(Սիսիան)

3-րդ տեղ Ավետիսյան Ավետ (Սիսիան)

https://chess-results.com/tnr1127081.aspx?lan=28&art=1

ՀՀ պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին մասնակցության իրավունք ստացան նաև հետևյալ շախմատիստները։

Մինչև 8 տարեկաններ

Խաչատրյան

Միքայել(Սիսիան)

Թադևոսյան Նարեկ(Սիսիան)

Դավթյան Նաիրի (Սիսիան)

Մինչև 10 տարեկաններ

Ադունց Տրդատ (Գորիս)

Մնացականյան Լեո (Կապան)

Սաֆարյան Արեն (Կապան)

Պարոնյան Հովիկ (Սիսիան)

Մինչև 12 տարեկաններ

Սարգսյան Փայլակ (Սիսիան)

Ավետիսյան Ռոբերտ (Կապան)

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը 1-ից 3-րդ տեղեր զբաղեցրած մասնակցներին պարգևատրեց մեդալներով և գավաթներով, իսկ կազմակերպիչներին՝ Վարդան Մովսիսյանին, Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արտուր Խոջաբաղյանին և գլխավոր մրցավար Ստեփան Խաչատրյանին շնորհակալագրեր շնորհեց ՝ շախմատի առաջնությունը Սիսիանում կազմակերպելու համար։

Ֆեդերացիայի նախագահն էլ իր հերթին շնորհակալագիր շնորհեց Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանին` կազմակերպչական աշխատանքներում օժանդակության համար։

Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան իր խորին շնորհակալությունն է հայտնում «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ին՝ մրցաշարի կազմակերպչական հիմնական ծախսերին աջակցելու համար, ինչը հնարավորություն տվեց իրականացնել առաջնության կազմակերպումը։

Սիսիանի համայնքապետարան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40