Տեսչական մարմինը Ողջի գետի աղտոտման ահազանգի հետքերով կատարել է ջրի նմուշառում

19.11.2019 15:55
1470

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժինը և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները Ողջի գետի աղտոտման ահազանգի հետքերով համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել, կատարել նաև ջրի նմուշառում:

Այս մասին տեղեկացավ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից:

«Նոյեմբերի 18-ին համացանցում տարածված Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել տեսանյութում նշված վայրում։ Կատարվել է նաև ջրի նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-տեղեկացնում է տեսչական մարմինը:

Video Player
 

Հայկական բնապահպանական ճակատը նոյեմբերի 18-ին ահազանգել էր, որ Ողջի գետը Կապանի մոտ հերթական անգամ աղտոտվել է՝ կից ներկայացնելով նաև քաղաքացիներից մեկի նկարահանած տեսանյութը:

Հոկտեմբերի 17-ին «911» ծառայություն ևս տեղեկություն էր հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը պարզել էր, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը. արտանետումները լցվել են Ողջի գետը: Գետը որոշակիորեն աղտոտված է: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային կառույցի աշխատակիցները գետից նմուշառումներ էին վերցրել:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40