ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս վեց ամսով

05.10.2022 12:10
1011

2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվում է ևս վեց ամսով: Այսօր Ազգային ժողովը կողմ քվեարկեց նախագծին:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ նշել էր, որ մարտ ամսին հանձնաժողովը մշակել և քննարկումներից հետո մարտի 30-ին պաշտպանության նախարարության կողմից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը:

Նշված ցանկի համաձայն՝ նախարարությունը շուրջ 2 ամիս ձևավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը և ներկայացրել հանձնաժողովի  ուսումնասիրմանը: Այն ներառում է շուրջ 3500 նմուշի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր, ընդհանուր 10000-ից ավելի էջի ծավալով:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ պաշտպանության նախարարության կողմից ստացվել են մեծաքանակ փաստաթղթեր, որոնք ուսումնասիրման փուլում են: Փաստաթղթերի ուսումնասիրման ընթացքում բացահայտված նոր փաստերով և տեղեկություններով պայմանավորված՝ նախարարությունից և պետական այլ մարմիններից նոր փաստաթղթեր ու տվյալներ ստանալու անհրաժեշտություն է առաջացել:

https://www.1lurer.am/

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21