Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ձևավորում է նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

17.01.2022 15:07
1106

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձևավորում է նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ, որը կաջակցի նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ հաշվի է առնվելու այն, որ հասարակական խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների մի շարք աշխատակիցներ այլևս չեն ներկայացնում տվյալ կազմակերպությունը, ինչպես նաև այն, որ համավարակով և 2020թ․ պատերազմով պայմանավորված՝ սահմանված ժամկետներում չի իրականացվել կազմի ռոտացիա, հայտարարվում է նոր կազմի հավաքագրում։

Այն հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպությունները, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն, կարող են դիմել խորհրդի կազմում ընդգրկվելու համար։

Խորհրդի կազմում կարող է ընդգրկվել առնվազն 15 անդամ։ Ընդգրկվել չեն կարող այն անձինք կամ կազմակերպություններն, որոնք նախարարության կողմից տվյալ պահին ֆինանսավորում են ստանում (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն)։ Վերջիններս կարող են ընդգրկվել բացառապես խորհրդի նախագահի պատճառաբանված որոշման հիման վրա։

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար պահանջվող դիմումների ձևերին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Դիմումներն ու կից փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև փետրվարի 1-ը ներառյալ՝ հաղորդագրության անվանում բաժնում նշելով «Հայտ - նախարարին կից հասարակական խորհուրդ»

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21