Հայտարարություն. ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

05.09.2023 14:20
3388

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզիկայի (8 ժամ), կենսաբանության (8 ժամ), բնագիտության (4 ժամ), բնության (4 ժամ), մաթեմատիկայի (5 ժամ), ուսուցիչների թափուր տեղերի համար։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՄՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

- Դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափի,

- Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ/դիպլոմ

- Անձը հաստատող փաստաթուղթ,

- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

- Ինքնակենսագրություն (Ձև 5),

- Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

- Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր(առկայության դեպքում),

- Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը վերցնել և համալրել դրանք։

Փաստաթղթերն ընդունվում են 2023թ սեպտեմբերի 6-ից մինչև սեպտեմբերի 19-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից 14։00-ը բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից։

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 10։00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում․հասցեն՝ ք․ Կապան Մ․ Հարությունյան փ․ 5-Ա

Տեղեկությունների համար զանգահարել 077 782 955 կամ 0285 5 37 83։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01