Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է ԳԴՀ. նա հանդիպել է Հայդելբերգի քաղաքապետի հետ

15.02.2019 10:55
1140

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըփետրվարի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ 

Նախագահի այցի առաջին կանգառը Հայդելբերգում էր, որտեղ նա հանդիպել է քաղաքապետ, պրոֆեսոր Էքարտ Վյուրցների հետ։ Զրույցի ընթացքում կողմերը խոսել են գիտական ոլորտում համագործակցության մեծ ներուժիմասին։ Վյուրցները նշել է, որ Հայդելբերգը Գերմանիայի ամենաարագ աճող քաղաքներից է։ Նա ընդգծել է, որ քաղաքը մեծ ներուժ ունի գիտության, մասնավորապես, բժշկության բնագավառում։ «Հուսով ենք, որ ապագայում կարող ենքգործակցել այս և այլ ոլորտներում»,- ասել է պրֆեսոր Վյուրցները։

Ի պատասխան՝ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։«Այս քաղաքի զարգացումը հիասքանչ է, այն գիտության, կրթության, նոր տեխնոլոգիաների համակցումն է։ Ուստի ուրախ եմ լինելայստեղ»,- ընդգծել է նախագահը։ Նա խոսել է Հայաստանի Դիլիջան քաղաքը ՏՏ ոլորտի ու արհեստական բանականության մշակման առաջատար կենտրոն դարձնելու ցանկության մասին։ Միաժամանակ, Հանրապետության նախագահն Էքարտ Վյուրցներին հրավիրել է Հայաստան՝ կիսվելու քաղաքի կառավարման ոլորտում ունեցած իր փորձառությամբ։

Հանրապետության նախագահն ավելի ուշ կայցելի Գերմանիայի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Հայդելբերգի համալսարան, որտեղ հանդիպում կունենա բուհի ղեկավարության հետ։ 

Արմեն Սարգսյանը համալսարանում հանդես կգա ելույթով, ինչից հետո կպատասխանի ներկաների հարցերին։ 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40