30 տարի բեմում

04.07.2023 11:25
1230

Արցախյան առաջին պատերազմի դժվարին, տագնապներով լեցուն օրերին հիմնադրվեց «Արմենիա» համույթը: Ծննդյան տարեթիվը՝ 1993 թվական, խմբի հիմնադիր և մենակատար՝ Գագիկ Գրիգորյան: Երաժշտական համերաշխ կոլեկտիվը ազատամարտիկների, սահմանամերձ բնակավայրերի մարդկանց համար համերգներով սկսեց իր ուղին Սյունիքից մինչև Տավուշ: Խմբի ստեղծման օրվանից Գագիկի շուրջն էին համախմբվել երաժշտության նվիրյալները՝ Վահան Մանուկյան, Էդուարդ Հարությունյան, Մարատ Նազարեթյան, Աշոտ Խաչատրյան, Արամայիս Հակոբյան: Հետո խումբը համալրվեց երիտասարդ երաժիշտներով, բայց չփոխվեց «Արմենիայի» ոճը՝ ժողովրդական, էստրադային ուղղվածությունը:

1997-ից Գագիկ Գրիգորյանը ստեղծագործել է, խմբի երգացանկը համալրելով հեղինակային երգերով՝  առաջիններից մեկը՝ «Երբ ձյունը գա»:

Հունիսի 3-ին Գագիկ Գրիգորյանը Կապանի մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում տոնեց բեմական գործունեության 30-ամյակը՝ համերգով, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի մասնակցությամբ, իր երգի երկրպագուներով, Հայոց ազգային բանակի զինվոր հանդիսականներով: «Արմենիայի» բեմական ուղին ներկայացնելուց հետո այլևս հաղորդավարի կարիք չեղավ: Գագիկ Գրիգորյանը յուրաքանչյուր կատարումից առաջ ներկայացնում էր երգի ստեղծման և ձայնագրման տարեթիվը, որոշ հետաքրքրական  մանրամասներ:

Եղավ նաև փոքրիկ ընդմիջում «Արմենիա» համույթի պրոդյուսեր, ստեղծագործող Արթուր Պատվականյանի արձակ բանաստեղծություններից ասմունքեց  Կապանի արվեստի պետական քոլեջի ուսանողուհի Շաքե Բաղդասարյանը:

Երգիչը երախտագիտություն հայտնեց համերգի գլխավոր հովանավոր՝ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին և ընդհանրապես  բոլոր նրանց, ովքեր աջակցել են «Արմենիային»՝ «Աժդանակ» ՍՊ ընկերության տնօրեն Գարիկ Ղազարյան, Հակոբյան եղբայրներ, «Նորոգշին» ընկերության տնօրեն Ռազմիկ Փարսյան, «Դարիստ» հյուրանոցառեստորանային համալիրի տնօրեն Մուրազ Գրիգորյան, Կապանի մշակույթի կենտրոնի անձնակազմ:

Իսկ ամենավերջում հնչեց Գագիկ Գրիգորյանի հեղինակային ամենասիրված երգերից մեկը, որ հաճախ է կատարվում՝ «Ես առանց քեզ»:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40