Կայացել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ Սամվել Կարապետյանն անձամբ է հանձնել հավաստագրերը

18.08.2026 15:28
334

Կայացել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի սպասված մրցանակաբաշխությունը։ Օգոստոսի 17-ին՝ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա նախօրեին, միջոցառումն անցկացվել է մտերմիկ մթնոլորտում՝ նրա անմիջական մասնակցությամբ։ 

«Կարապետյան» հիմնադրամից հայտնում են, որ Սամվել Կարապետյանը հյուրընկալել է Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից ընտրված 100 բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների։ Պաշտոնական արարողության ընթացքում նա անձամբ է հանձնել յուրաքանչյուր մասնակցի հավաստագիրը։

Ծրագրի շրջանակում ընտրված յուրաքանչյուր ուսանող ստացել է մեկ ուսումնական տարվա ուսման վարձի չափով փոխհատուցում։ Նախաձեռնության նպատակն է խրախուսել կրթության և ինքնազարգացման ճանապարհն ընտրած երիտասարդներին ու աջակցել նրանց ուսման շարունակականությանը։

Դիմումների դիտարկման ընթացքում, միջին որակական գնահատականից բացի, առանցքային դեր են ունեցել ուսանողների մոտիվացիոն նամակները։ Դրանք հնարավորություն են տվել ավելի ամբողջական պատկերացում կազմելու դիմորդների նպատակների, կրթության նկատմամբ վերաբերմունքի և ապագայի ծրագրերի մասին։

Ծրագիրն ընդգրկել է ուսանողների՝ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից տեղահանված և Հայաստանում ներկայումս սովորող երիտասարդների, և բաց է եղել բոլոր մասնագիտությունների ուսանողների համար՝ առանց ոլորտային սահմանափակումների։ Ընտրված մասնակիցները ներկայացրել են տարբեր բուհեր, մասնագիտություններ և կրթական ուղղություններ։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը ընդգծում է, որ հիմնադրամի գործունեությունը քաղաքական բնույթ չի կրում։ Հաշվի առնելով Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ ուժի մեջ մտած սահմանափակումները՝ այն համայնքներից ընտրված ուսանողները, որտեղ արդեն հայտարարվել են ընտրությունների անցկացման օրերը, չեն մասնակցել այսօրվա միջոցառմանը։ Եվ այս փուլում նրանց համար նախատեսված՝ մեկ ուսումնական տարվա ուսման վարձի փոխհատուցումն այս փուլում, ցավոք, չի տրամադրվի։

Ուսանողներին ուղղված իր խոսքում Սամվել Կարապետյանը նշել է, որ նման ծրագրերը շարունակական են լինելու՝ երիտասարդներին կրթության ճանապարհին աջակցելու և նրանց ձեռքբերումները խրախուսելու նպատակով։

Արարողության օրը խորհրդանշական էր ընտրված․ օգոստոսի 18-ը Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է։ Մեկ տարի առաջ՝ նույն օրը, նորաբաց Տաշիր Արենայի առաջին հանդիսատեսը դարձել էին անապահով և բազմազավակ ընտանիքների, արցախցի ընտանիքների, ինչպես նաև հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ու ռազմական գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների երեխաները։ Նրանց համար կազմակերպվել էր «Երեխաները՝ երեխաներին» խորագրով բարեգործական համերգ։

Այս ավանդույթը շարունակվում է նաև այս տարի․ այսպիսով, օգոստոսի 18-ը երկրորդ տարին անընդմեջ նշանավորվում է երեխաներին և երիտասարդներին ուղղված կրթական ու մշակութային նախաձեռնություններով։

 

facebook sharing button

 

messenger sharing button

twitter sharing button

telegram sharing button

pinterest sharing button

sharethis sharing button

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40