Կայացել է Կապան համայնքի ավագանու հերթական նիստը

24.11.2023 17:17
847

Նոյեմբերի 22–ին կայացել է Կապան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի երրորդ նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Նիստին ներկա էր ավագանու 18 անդամ:

16 հարցից բաղկացած օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ավագանու 2022թ դեկտեմբերի 27-ի թիվ 199-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, որի հիմքերից մեկը «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Կապանի համայնքապետարանի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (այսուհետ «ՄՀԸ») միջև կնքված պայմանագիրն էր։ Ծրագրի համաձայն, ՄՀԸ-ն համայնքին կհատկացնի 15 մլն 672 հազար դրամ դրամաշնորհ՝ ապահովելու «Կապանի թիվ 9 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ը անհրաժեշտ գույքով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 17 մլն 480 հազար դրամ, որից համայնքի համաֆինանսավորումը կազմում է 1 մլն 808 հազար դրամ:

Ներառված հարցերի առանցքում էր նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/ ստանալու նպատակով 2024 թվականի բյուջետային ծրագրավորման հայտերը, որոնց ներկայացման համար ավագանին տվեց իր համաձայնությունը։

Նիստի օրակարգային մնացյալ նախագծերը, որոնք ևս միաձայն հաստատվել են, հիմնականում վերաբերում էին քաղաքաշինության ոլորտին և համայնքի բնականոն կենսագործունեությանն առնչվող հարցերին։

Ավագանու որոշումներին առավել մանրամասն ծանոթանալ ցանկացողները կարող են դիտել առցանց հեռարձակումը⤵️

https://www.youtube.com/watch?v=LZTjiwMi6Cc

Ավագանու այս տարվա վերջին նիստը կկայանա 2023 թվականի դեկտեմբերի 27-ի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40