ԿԲ-ում կստեղծվի Հայաստանում բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր

30.06.2021 11:51
1117

ՀՀ կենտրոնական բանկում կստեղծվի բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

«Նախագիծը վերաբերում է ԿԲ-ում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծմանը»,-հիշեցրեց Երիցյանը:

Անդրադառնալով հանրության շրջանում նախագծի շուրջ ծավալված բանավեճերին՝ նա շեշտեց. «Այս օրենսդրական նախաձեռնությունը որևէ կերպ չի փոխում կամ վատացնում բանկային գաղտնիքի նորմերը: Այսինքն՝ բանկային գաղտնիքի նորմերը մնալու են այն տիրույթում, որում գոյություն ունեն»:

Երիցյանի վստահեցմամբ՝ օրենքը լուծում է երկու խնդիր, առաջինը՝ նվազեցնում է հաշվետու մարմինների՝ այդ թվում բանկերի, ֆինանսական այլ կազմակերպությունների, նոտարների օպերացիոնալ ծախսերը: Կենտրոնացված ռեեստրը ստեղծվում է նաև հետագայում քաղաքացիներին նորարարական լուծումներ առաջարկելու առումով:

Երիցյանը վստահեցրեց, որ հաշվի շարժի, հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրվելու կենտրոնացված ռեեստրի միջոցով: Նախատեսվում է հավաքագրել ընդամենը հաշվի համարը և անձի տվյալները՝ անուն-ազգանուն և նույնականացնող այլ տվյալներ: 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40