Անպատասխան հարցեր կան. Կառավարությունը պետք է արագացնի

24.01.2019 14:03
1041

Մեր զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը.

Պարոն Խաչատրյան, վերջին օրերին վարչապետը մի քանի ցուցանիշ հրապարակեց, մասնավորապես, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները 3-րդ եռամսյակում 50 տոկոսով աճել են։ Շատերը նշում են, որ վաղ է նման գնահատական տալ՝ հիմնվելով միայն երրորդ եռամսյակի ցուցանիշների վրա։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս ցուցանիշը։

Ցուցանիշներ կան, որոնց հետ կապված եթե կարողանաս նաև ընդհանուր գնահատել ընթացող պրոցեսները, ճիշտ կլինի տարվա կտրվածքով դիտարկել։ Բայց ես նաև հասկանում եմ, թե ինչու է վարչապետը դրան անդրադարձել։ Բանն այն է, որ երբ 6 ամիսն անցավ, օտարերկրյա ներդրումների առումով բացասական դինամիկա կար, և նախկին իշխանության ներկայացուցիչները միանգամից սկսեցին արձագանքել, ու հիմա դրա համար է Փաշինյանը նման բան հրապարակել։ Բայց, իհարկե, ճիշտ կլինի սպասել ու տեսնել, թե տարվա կտրվածքով ինչ ցուցանիշ ունենք։ Ուղղակի ինձ համար զարմանալի էր, թե ինչու վարչապետը հենց հիմա դրան անդրադարձավ, որովհետև դեռևս նոյեմբերին այդ թվերը կային։ Բոլոր դեպքերում, փաստն այն է, որ հաշվարկող մեթոդոլոգիայի շրջանակներում, Հայաստանում 9 ամսվա տվյալներով ներդրումների աճ է տեղի ունեցել 50 տոկոսով։ Պետք է սպասել 4-րդ եռամսյակի ցուցանիշներին, իսկ դա կլինի մարտի կեսերին։ Այդ ժամանակ նաև ՀՆԱ-ի, վճարային հաշվեկշռի հետ կապված վերջնական տվյալներ կլինեն, և դրանից ելնելով կարելի կլինի ամբողջական գնահատել տնտեսության վիճակը և 2018-ի ընդհանուր պատկերը ներկայացնել։

Ցյուրիխում Նիկոլ Փաշինյանը գործարարների հետ հանդիպմանը նշել է, որ աշխատատեղեր պետք է ստեղծվեն, հայկական ներուժը պետք է օգտագործվի, դրա համար նշեց, թե ինչ պայմաններ են փոխվել Հայաստանում։ Դավոսում նույնպես հայտարարություններ են եղել։ Ձեր կարծիքով՝ այսպիսի հայտարարություններն իրականում ինչքանո՞վ են փոխում իրավիճակը, և համոզում ներդրողին գալ ու Հայաստանում ներդրումներ անել։

Նախ՝ Դավոսում ներկայանալու փաստը արդեն կարևոր է, որտեղ տարբեր երկրների ղեկավարներ են, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնց հետ շփումն արդեն իսկ կարևոր նշանակություն ունի։ Արդեն Դավոս այցելությունը երևույթ է։ Եվ պատահական չէ, որ բոլոր երկրների ղեկավարներն ամեն տարի ուզում են այնտեղ ներկայանալ։ Հարցի երկրորդ կողմն այն է, թե որքանով է Հայաստանը սրան պատրաստ, որքանով մենք ուշացանք կամ չուշացանք: Այս գնահատականն էլ շատ պայմանական է, որովհետև, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը լիարժեք իշխանություն ունի դեկտեմբերի 9-ից հետո միայն: Եթե 2018-ի ապրիլից մինչև դեկտեմբեր ժամանակահատվածը վերցնենք ու փորձենք ժամանակագրական առումով գնահատականներ տալ, կտեսնենք, որ անընդհատ մի կամ մի քանի խնդիրներ ու խոչընդոտներ են եղել, որոնք պետք էր հաղթահարել: Այդ առումով ճիշտ էր դեկտեմբերին ընտրություններ անցկացնելը: Հիշում եք, թե ինչ մեծ դիմադրություն կար դրա հետ կապված, առաջարկում էին մայիսին անել: Այսինքն, բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործում էին, հատկապես նախկին իշխանությունները, որպեսզի ընտրությունները տեղի չունենային դեկտեմբերին: Ես կողմնակից էի, որ այդ ընտրությունները նույնիսկ սեպտեմբերին լինեին:

Համենայնդեպս, դեկտեմբերից Հայաստանում կա և օրենսդիր, և գործադիր իշխանությունը, որը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի հսկողության տակ: Կարելի է նոր իշխանության գործունեությունը հաշվել այս տարվանից, որն առաջին հերթին պետք է ուղղված լինի ներդրումների ապահովմանը: Երբ բովանդակային առումով խորանում ենք օրենքների մեջ և փորձում ենք հասկանալ, թե Հայաստանում նախկինում ինչն է եղել այս ամենի պատճառը, տեսնում ենք, որ միշտ լուրջ պրոբլեմ են եղել օրենքներն իրենց բովանդակությամբ: Հիմա էլ, որ նայում ենք, օրենքներն իրենց մեջ կոռուպցիոն շատ ռիսկեր են պարունակում: Այսինքն՝ այդ ամենը պետք է վերանայել հատկապես բիզնեսի և ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու տեսակետից և շատ արագ փոփոխություններ արվեն: Այդ թվում պետք է փոփոխվի նաև Հարկային օրենսգիրքը, որովհետև այսօր գործող օրենսգիրքն ամբողջությամբ կարկատաններ է: Տարբեր տարիների կատարված փոփոխություններից կազմված օրենսգիրք է, որը դեռ չընդունված փոփոխությունների էր ենթարկվում: Էլ չեմ ասում, որ ամեն տարեվերջին բյուջեի քննարկման ժամանակ հարկային փոփոխությունների փաթեթ էր գալիս, որ պետք է հարկային օրենսգիրքը փոխվի: Այս տրամաբանությունը, որ կար նախկինում, պետք է ամբողջությամբ փոխվի, դա պետք է ներկայացվի նոր հարկային օրենսգրքով, նոր օրենսդրական մոտեցումներով:

Ես այստեղ մեկ այլ խնդիր եմ տեսնում, որն ավելի կարևոր է: Այսօր ձևակերպված կա, թե քաղաքական առումով ինչ ենք ուզում, բայց այդ խնդրի իրականացումը տնտեսական դաշտում ամբողջությամբ ձևակերպում չի ստացել մինչև հիմա: Այս խնդիրն է, որ այսօրվա իշխանությունը պետք է կարողանա լուծել: Սա խնդիր է, որն ինչ-որ առումով կխոչընդոտի նաև ներդրումներին: Ներդրողներին պետք է կանխատեսելիություն, տնտեսական կյանքում կայունություն, իհարկե, նաև ցածր հարկեր: Հիմա մենք այս բոլոր հարցերի վերաբերյալ, տնտեսական մեխանիզմների առումով պատասխաններ չունենք, չի ներկայացված:

Այսինքն՝ իշխանությունը դեռ չի ներկայացրել, թե ինչպես է պատկերացնում տնտեսական հեղափոխությո՞ւնը:

Այո, ես հենց դրա մասին եմ խոսում: Պետք է բացած ներկայացնել, թե ինչ է նշանակում տնտեսական հեղափոխություն: Ընդհանուր ձևակերպումներով կարող ենք ասել, ասենք, մրցակցային հավասար պայմաններ, կոռուպցիայի, մոնոպոլիաների վերացում, սեփականության անձեռնմխելիություն: Այդ ամենը կարելի է ձևակերպել, բայց դրանք պետք է նաև բացվեն, որովհետև փոքր ու միջին բիզնեսն ուզում է հասկանալ, թե ինչ կարգավիճակում է  աշխատելու, արդյոք անընդհատ լինելու է հարկայինի թիրախում և հարկայինի թիրախում հայտնվելու է այն պատճառով, որովհետև օրենսդրությունն է այդպես կազմվել: Մենք գիտենք, որ ավտորիտար երկրներում ամենավտանգավորն ազատ մարդն է եղել, իսկ ազատ մարդը պայմանավորված է միջին ու փոքր բիզնեսի գոյությամբ: Հիմա այդ հարցի պատասխանը չկա: Մնացած ոլորտներում ևս անպատասխան հարցեր կան: Նույն գյուղացին ուզում է հասկանալ, թե իրեն ոնց են վերաբերվելու, իր անելիքները որոնք են լինելու: Այս հարցերի պատասխանները տնտեսական հեղափոխությունը պետք է ներկայացնի: Սա դեռ չկա, ու սա խնդիր է:

lragir.am

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35

Կապան համայնքի ղեկավարի կիրակնօրյա այցերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղեր

23.06.2026 19:43