Կենտրոնի թաղապետը հայտարարել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու մասին

24.10.2019 19:50
1170

 Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Վիկտոր Մնացականյանը հայտարարել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մնացականյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Կենտրոնի սիրելի՛ բնակիչներ: Լրացավ մեկ տարին, ինչ ես զբաղեցնում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Այս գործառույթը ստանձնել եմ իմ ընկեր Հայկ Մարությանի առաջարկով, իսկ նպատակը՝ միասնական, թիմային աշխատանքով մեր սիրելի Երևանը զարգացնելու ազնիվ ցանկությունն է եղել։ Մեկ տարին այնքան էլ մեծ ժամանակ չէր մեր բոլոր նպատակները կյանքի կոչելու համար, բայց բավարար էր Կենտրոնի սպեցիֆիկան ու միայն Կենտրոնին բնորոշ խնդիրները հասկանալու և դրանց լուծման ուղղությամբ ճիշտ ռազմավարություն մշակելու համար։ Վերջին մեկ տարում իմ թիմի հետ իրականացրած աշխատանքների ժամանակ հաշվի են առնվել բացառապես այդ առանձնահատկությունները։ Հիմա ուզում եմ հայտարարել, որ ներկայացրել եմ աշխատանքից ազատվելու դիմում:

Այս որոշումը կայացրել եմ, քանի որ ցանկանում եմ զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ և ուրբանիստիկան մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը դարձնելու նպատակով։ Համոզված եմ, որ այդ կերպ կկարողանամ շատ ավելի օգտակար լինել իմ սիրելի քաղաքին և երկրին: Այս քայլս ամենևին չի նշանակում, որ հեռանում եմ այն թիմից, որի մասն եմ եղել ու որի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել: Պաշտոնը թողնելու որոշումս չունի քաղաքական դրդապատճառ և հանդիսանում է բացառապես անձնական որոշում: Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` երկրի զարգացման կենսունակ տեսլականի և վստահության համար` ևս մեկ անգամ վերահաստատելով իմ աջակցությունը նրա որդեգրած քաղաքական կուրսին:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` վստահության և մեկ տարվա համատեղ աշխատանքի համար, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին և ավագանու անդամ իմ գործընկերներին՝ քաղաքային կառավարման նոր մոտեցման շուրջ միասնաբար և թիմային հանդես գալու համար, իմ ճիշտ մոտիվացված թիմակիցներին, որոնք նվիրումով և պատրաստակամությամբ սատարեցին իմ մեկամյա գործունեությունը, նաև Կենտրոնի սրտացավ բնակիչներին՝ համագործակցության և մեր ուժերին հավատալու համար»։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Վիկտոր Մնացականյանը 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08