Նոր կառավարության ամենակարևոր առաքելությունը հավասար հնարավորությունների ստեղծումն է. վարչապետը պարգևատրել է մրցույթներում հաղթած աշակերտներին և բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին

31.08.2018 17:42
1041

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ին իր նստավայրում հյուրընկալել է «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական և «Մեղու 2017» հայոց լեզվի մրցույթների մրցանակակիրներին, ՀՀ յուրաքանչյուր մարզում և Արցախում մրցույթների յուրաքանչյուր տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների 2017-2018 թթ. ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին:

Երկրի վարչապետը շնորհավորել է դպրոցականներին ուսումնառության ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում գրանցած ձեռքբերումների համար և ՀՀ կրթության ու գիտության նախարարի հետ միասին  նրանց հանձնել է պարգևներ՝ մեդալներ, հավաստագրեր և նվերներ:

Ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Սիրելի աշակերտներ և շրջանավարտներ,

հարգելի հյուրեր,

ինչո՞ւ է այսօրվա իրադարձությունն այսքան կարևոր, և ինչո՞ւ ենք այսպիսի հանդիսավոր պայմաններում իրականացնում այս մրցանակների և նվերների հանձնումը: Դրա պատճառը շատ պարզ է, որովհետև բնության մեջ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է: Այն ամենն, ինչ դուք այստեղ տեսնում եք և ինչի հետ առնչվում եք, կապված է կրթության հետ. եթե չլիներ կրթությունը, չէին լինի այն աթոռները, որոնց վրա դուք նստած եք, որովհետև մարդը, մինչև աթոռ պատրաստելու ընդունակությունը սովորելը, անցել է կրթության ճանապարհով: Այսինքն՝ կրթության արդյունքում է, որ մարդը կարողացավ ստեղծել աթոռ, կոշիկ, հագուստ, էլ չեմ ասում՝ բարձրախոս, տեսախցիկներ, ինտերնետ և, ի վերջո, թռչել տիեզերքև, ի վերջո, ստեղծել բազմաթիվ գիտական և գեղարվեստական ստեղծագործություններ: Ի վերջո, կրթության արդյունքում է, որ մարդը հասկացավ, որ ուրիշ մարդու և ընդհանրապես մարդու իրավունքը, ուրիշ մարդու նկատմամբ հարգանքը, նրա իրավունքների հարգումը ամենակարևոր բանն է:

Այն,  որ ամենակարևորը կրթությունն էերևում է ևս մեկ հանգամանքով: Օրինակ, ասում են, որ այսօր մարդկությունը հասել է քաղաքակրթության ամենաբարձր մակարդակի, այսինքն՝ այսօրվա աշխարհը նկարագրելու համար օգտագործում ենք  «քաղաքակրթություն» բառը: Մենք դրանով խորհրդանշում ենք, որ մարդկությունը կրթության միջոցով այսօր հասել է իր զարգացման բարձրագույն կետին:

Կրթության կարևորության արձանագրումը հատկապես կարևոր է այսօրվա Հայաստանում՝ նոր Հայաստանում, որովհետև ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք , թե ինչ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում, և ինչ է տեղի ունեցել արդեն: Ուզում եմ ձեզ ներկայացնել հաջողության նոր բանաձևը նոր Հայաստանում: Սովորաբար ինչպե՞ս էր ընդունված ընկալել հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում. անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, լավ բարեկամ, լավ թիկունք,  լավ հմտություններ, որոնք կապված չեն կրթության հետ, ավելի շատ բնազդական են:

Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզնից, որովհետև նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք հնարավորությունների հավասար և ընդլայնված դաշտ ստեղծել, որպեսզի ձեզնից և մեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր ընդլայնվում են հնարավորի սահմանները, և ձեզնից յուրաքանչյուրն ունի այդ հնարավորությունների ընդլայնվող դաշտից օգտվելու հավասար հնարավորություն: Սա է ամենակարևոր արձանագրումը:

Այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար, և վաղն էլ է այդպես լինելու և սրանից հետո միշտ է այդպես լինելու, անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը՝ սկսած վարչապետիցավարտած ցանկացած այլ մասնագիտության կամ զբաղմունքի տեր անձնավորությամբ, արձանագրի, որ իր հաջողությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է կրթությունը շարունակում իր համար ամենօրյա անելիք լինել:

Հայաստանի Հանրապետությունում և, ցավոք, շատ տեղերում սովորաբար կրթություն ասելով հասկանում են, որ դա մի անելիք է, որով զբաղվում են երեխաները, պատանիները, լավագույն դեպքում՝ ուսանողները: Բայց կրթությունը 21-րդ դարի յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է, կրթությունը 21-րդ դարի մարդու ամենակարևոր զբաղմունքն է: Ես սիրում եմ ասել, որ յուրաքանչյուր մասնագիտության տեր անձնավորություն, անհատ,յուրաքանչյուր մարդ անխուսափելիորեն կորցնում է իր հնարավորությունն ու ներուժը, եթե ամեն հաջորդ օր ավելի ինտելեկտուալ չէ, ավելի բարձր կրթական ցենզ չունի, քան նախորդ օրը:

Եվ, ի վերջո, կրթությունն ամենակարևոր միջոցն է՝ սեփական առաքելությունը գտնելուհամարԸնդհանրապես կարծում եմ, որ ցանկացած մարդ ծնվելու պահին ստանձնում է որոշակի առաքելություն: Այդ առաքելությունը մեր երկիրը, մեր երկիր մոլորակն ավելի լավը դարձնելն է, և միայն կրթության միջոցով, կրթության ճանապարհով անցնելով՝ մարդը կարող է հասկանալ, թե որն է իր աշխարհ գալու նպատակը, ինչ առաքելություն ինքը կարող է իրականացնել և պետք է իրականացնի՝ երկիր մոլորակը, սեփական հայրենիքը ևմիջավայրն ավելի լավը դարձնելու համար:

Մենք այս արարողությունն անում ենք նման հանդիսավոր պայմաններում, որովհետև դուք բոլորդ վստահաբար, շատ ամուր քայլերով եք առաջ գնում սեփական առաքելությունը գտնելու ճանապարհով, կրթության ճանապարհով, այստեղ ընթերցվում էր ձեզնից յուրաքանչյուրի անուն-ազգանունը և նշվում էր «լավագույն արդյունք» բառակապակցությունը: Ես հույս ունեմ, որ մեր և ձեր գործունեության ընթացքում, երբ մենք խոսելիս լինենք Հայաստանի տնտեսության մասին, միջակետ կդնենք և կավելացնենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսելիս լինենք Հայաստանի առողջապահության մասին,միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը,  երբ խոսենք Հայաստանի անվտանգության մակարդակի մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը,   երբ խոսենք Հայաստանում բնակչության թվի ավելացման, աճի մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը,  երբ խոսենք Հայաստանում տեխնոլոգիաների առաջընթացի մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը,   երբ կխոսենք մարդու, քաղաքացու երջանկության ցուցանիշների մասին, միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը, երբ կխոսենք անկախ դատական համակարգի, ազատ մամուլի, ժողովրդավարության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության, լավագույն կառավարման, օրենքի իշխանության մասին,  միջակետ կդնենք և կասենք՝ լավագույն արդյունքը: Հույս ունեմ, որ ինչպես դուք եք այսօր վստահ քայլերով գնում դեպի լավագույն արդյունքը, մենք բոլորս՝ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, վստահ և ամուր քայլերով միասին գնում ենք դեպի լավագույն արդյունքը:

Եվ ուրեմն՝ կեցցե′ ազատությունը, կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′ք դուք, կեցցե′նք մենք, կեցցե′ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»:

 armenpress.am

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37