ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ

30.12.2023 12:47
908

Սիրելի՛ հայրենակիցներ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների սիրելի՛ ներկայացուցիչներ, 2023 թվականը բարդ ու դժվարին ճանապարհ էր՝ լի բազում մարտահրավերներով, նոր փորձություններով, ցավալի կորուստներով: Սակայն, այդուհանդերձ, պետք է արձանագրել` բոլոր բարդությունները ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ ամենաօրհասական պահերին անգամ մենք կարողանում ենք համախումբ ուժերով լուծումներ գտնել, լինել միասնական, հաղթահարել ճգնաժամերը և դրա արդյունքում տարվա ավարտին ավելի կայացած և ավելի ամուր ենք՝ որպես պետություն և հասարակություն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում արձանագրված հաջողությունները միասնական աշխատանքի և համատեղ ջանքերի արդյունք են։ Իսկ դրանք բազմաթիվ են․ կառուցվում, վերակառուցվում և նորոգվում են բազմաթիվ դպրոցներ ու մանկապարտեզներ՝ ապահովելով անվտանգ և արդի պայմաններ մեր երեխաների ուսումնառության համար, վերափոխվում են կրթական ծրագրերը և մասնագիտական զարգացման համակարգերը՝ ապահովելու որակյալ կրթություն, աջակցելու և արժանապատիվ պայմաններ երաշխավորելու մանկավարժների և դասախոսների համար, մեր գիտնականները հաջողություններ են արձանագրում իրենց աշխատանքում՝ սերտացնելով կապերը միջազգային գործընկերների հետ, հետազոտություններն իրականացնելով արդիական սարքավորումներով հագեցած պայմաններում։

Անցնող տարում բազմաթիվ մշակութային և մարզական միջոցառումներ են իրականացվել մարզերում՝ ունենալով հազարավոր մասնակիցներ, բացվել են նոր երիտասարդական կենտրոններ՝ ապահովելով ինտելեկտուալ ժամանցի և ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները տարբեր բնակավայրերում։ Տասնյակ հուշարձաններ ամրակայվել և վերականգնվել են։ Մշակույթի ոլորտի զարգացման, պատմական ժառանգության պահպանման ուղղությամբ պետության ուշադրությունը տարեցտարի ավելանալու և ավելի տեսանելի է դառնալու։

Ողջ տարվա ընթացքում ապրել ենք սպորտային հաղթանակների և մեծ նվաճումների բերկրանքն ու ոգևորությունը, որի համար շնորհակալ ենք մեր մարզիկներին և մարզիչներին։ Մեր պետությունը համառություն և վստահություն ունեցավ նաև միջազգային մի քանի խոշոր մրցաշարեր պատվով անցկացնելու Հայաստանում՝ արժանանալով մարզաշխարհի բարձր գնահատանքին ու հիացմունքին: Այս քաղաքականությունը լինելու է շարունակական։

Անցնող տարում մեզ համար առաջնային դարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության և մասնագիտական գործունեության շարունակականության ապահովման խնդիրը։ ՀՀ բոլոր կրթական հաստատություններն առաջին իսկ օրից սիրով բացեցին իրենց դռները սարսափելի դժվարությունների միջով անցած մեր ուսուցիչների, աշակերտների և ուսանողների առջև։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին ու սովորողներին դժվարին օրերին պետության կողքին լինելու, միմյանց աջակցելու, չհուսահատվելու, զուգահեռ նաև պետական քաղաքականությամբ նախատեսված ծրագրերին մասնակցության ուժ գտնելու և աշխատանքը բնականոն հունով շարունակելու համառ կամքի համար: ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ամեն կերպ աջակցելու, նրանց իրավունքները պատշաճ իրացնելու բոլոր ջանքերը և պետական հոգածությունը շարունակվելու են նաև 2024-ին:

Հարգելի՛ հայրենակիցներ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների սիրելի՛ ներկայացուցիչներ, 2024 թվականը թող լինի պետականաշինության գործում յուրաքանչյուրիս դերի հստակ գիտակցման և արժևորման, ստեղծագործ մտքի, արարումների և մեծ նվաճումների տարի: Միացյալ և համատեղ ուժերով մենք կարող ենք ավելին: Ուժ, կամք և համառություն բոլորիս:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40