ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Սիսիանում

28.08.2023 15:23
707

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այց է կատարել  ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնք։

Այցի շրջանակում համայնքապետարանում Դանիել Դանիելյանը հանդիպել է Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի  հետ, ծանոթացել համայնքի մշակութային հաստատությունների գործունեությանն ու առկա խնդիրներին, քննարկել է համատեղ լուծումների հնարավորությունները:

Այնուհետև համայնքի ղեկավարի ուղեկցությամբ նախարարի տեղակալն այցելել է Սիսիանի համայնքային գրադարան և Է. Ասյանի անվան երաժշտական դպրոց։ Դանիել Դանիելյանը հանգամանորեն ծանոթացել է մշակութային հաստատությունների շենքային պայմաններին, գույքային հնարավորություններին, գործունեությանը, ընթացիկ և առաջիկա ծրագրերին, քննարկել է խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Սիսիան այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հետևել է զբոսաշրջային և երաժշտական «ՖԵՍՏԻՎԱՌ» երաժշտական փառատոնին, որը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվել է Հանրային հեռուստաընկերության կողմից։

Մինչ այս փառատոնն  անցկացվել էր նաև Լոռու և Գեղարքունիքի մարզերում:

Նախարարի տեղակալը կարևորել է փառատոնի անցկացումը մարզերում, քանի որ այստեղ մշակութային կյանքի հագեցվածության կարիք կա, ինչի մասին  վկայում է բնակիչների մեծ մասնակցությունը միջոցառմանը: Նրա դիտարկմամբ՝ մարզերում, համայնքներում շնորհալի երեխաների ու, պատանիների պակաս չկա, և հնարավոր բոլոր քայլերը պետք է արվեն նրանց գեղարվեստական դաստիարակության, գեղագիտական ճաշակի զարգացման, մշակույթի ոլորտում մասնագիտական գործունեության կայացման համար: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40