Կնքվեց երկկողմ համաձայնագիր

19.12.2016 16:32
2029

2017 թվականին «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունը Կապան քաղաքում կիրականացնի 11 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը 115,1 մլն դրամ է: Միջոցառումները վերաբերում են կրթական, մարզական, բնապահպանական, սոցիալական ոլորտներին: Դեկտեմբերի 15-ին Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը եւ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը կնքեցին սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով հաստատվել են 2017 թվականին Կապանում «ԼՀԿ» ՓԲ ընկերության կողմից իրականացվելիք ծրագրերը:

- Առաջադրված ծրագրերից առաջնահերթ են համարվում նրանք, որոնք համահունչ են ընկերության վարած քաղաքականությանը: Միաժամանակ ընկերության եւ համայնքի կողմից ստեղծվելու է հանձնախումբ, որը իրականացվող աշխատանքները մշտադիտարկում կանցկացնի, - համաձայնագրի կնքումից հետո ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը՝ հավելելով, որ ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ բոլոր ծրագրերը ընթացիկ քննարկումներ կունենան, իսկ ավարտից հետո կամփոփվեն արդյունքները, ինչպես նաեւ քաղաքապետն ու ընկերության գլխավոր տնօրենը եռամսյակը մեկ կներկայացնեն կատարված աշխատանքների ընթացքը եւ անելիքները: Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ յուրաքանչյուր ծրագրի կատարման ընթացքում խնայված միջոցները երկկողմ համաձայնությամբ ուղղվելու են նույն բնույթի ծրագրի իրականացման, ինչի մասին կհայտնվի լրացուցիչ:

- Համաձայնագիրը ստեղծվել է՝ Կապանի համայնքի ղեկավարության հետ համատեղ, հաշվի առնելով համայնքում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, ընտրվել են ավելի հրատապ լուծում պահանջող ուղղությունները՝ իրականացված ուսումնասիրությունների հիման վրա: Կարծում եմ՝ այդ առաջնահերթությունները եւս հավանության կարժանանան քաղաքի բնակիչների կողմից: Համաձայնագիրը երկարաժամկետ համագործակցության է միտված, ահա ինչու 2017 թվականը կարեւոր է մեր փոխհամագործակցության համար, - ասաց Դմիտրի Ուշկովը:

Վերջում Ա.Հայրապետյանն ու Դ.Ուշկովը պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Սյունյաց երկրի» հարցին, թե կոմբինատը բնապահպանական ինչ միջոցառումներ է պատրաստվում իրականացնել Կապանում, մանավանդ կոմբինատի Գեղանուշի պոչամբարը մոտ է քաղաքին, Դ.Ուշկովը ասաց, որ թեպետ տրված հարցը չի առնչվում խնդրո առարկային՝ համաձայնագրին, իրենք այդ խնդրին մեծ ուշադրություն են դարձրել, վերլուծում են ձեռնարկության արտադրատնտեսական գործունեությունը, պոչամբարի հետ կապված՝ կան բաներ, որոնք մանրակրկիտ ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11