ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Կիրանցի, Ոսկեպարի և Աճարկուտի վանքեր

10.06.2024 14:53
611

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մշտադիտարկումն իրականացվել է ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։

Մասնագիտական խումբն այցելել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Խորհրդային տարիներին եկեղեցին երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ: Այս տարի նախատեսվող աշխատանքներին ընդառաջ՝ ուսումնասիրվել են եկեղեցու ներկա վիճակը, արդեն իսկ կատարված աշխատանքների ծավալը, քննարկվել են վերականգնման հնարավորություններն ու դրա հետ կապված խնդիրները:

1Կ.jpg (337 KB)

Հաջորդ հուշարձանը Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր (7-րդ դար): Վերջին անգամ եկեղեցին նորոգվել է 1975-1977 թվականներին: Տեղումներից առաջացած անձրևաջրերը տանիքածածկից ներթափանցում են եկեղեցու մեջ, և նախատեսվում է վերականգնել եկեղեցու ծածկը: Ընթացքի մեջ են Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքները:

2-ՈՍԿԵՊԱՐ.jpg (208 KB)

Աշխատանքային խումբն այցելել է նաև Աճարկուտ գյուղի մոտակայքում գտնվող Առաքելոց վանքը:  Մի քանի կառույցից (երկու եկեղեցի, գավիթ, զանգակատուն, այլ շինություններ) բաղկացած անտառապատ լեռների լանջերին գտնվող վանքը կիսավեր վիճակում է: Գլխավոր եկեղեցու պատերին և խորանի գմբեթարդին տեսանելի են քայքայված որմնանկարներ:

3-ԱՃԱՐ (1).jpg (427 KB)

Շրջայցի վերջին կանգառը Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն էր: Նախարարությունից նշում են, որ 2022 թվականին մեկնարկել են թանգարանի նորոգման և ամրակայման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2024 թվականին: Տեղում ուսումնասիրվել են արդեն իսկ կատարված աշխատանքները և ներկա վիճակը, քննարկվել են առաջիկա աշխատանքների հետ կապված խնդիրները:

 4-ԴԻԼԻՋԱՆ.jpg (181 KB)

4ԴԻԴԼ.jpg (285 KB)

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34