ԿԳՄՍ նախարարը դպրոցներին կոչ է անում զերծ մնալ ավարտական միջոցառումների կազմակերպումից

27.05.2020 21:13
1274

 Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դպրոցներում կազմակերպվող ավարտական միջոցառումների` էքսկուրսիաների, հավաքների և ավարտական երեկոների բացառման պատասխանատվությունը դրվում է դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա: Կառավարության մայիսի 27-ի նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը: Վարչապետը նշել է, որ ուսումնական հաստատության և համայնքի ղեկավարի հետագա պաշտոնավարման համար այս հանգամանքին կտրվի առանձնակի կարևորություն:



Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարության ունեցած տեղեկություններով՝ առաջիկա հանգստյան 4 օրերին որոշ դպրոցներում կազմակերպվելու են դասարանների հավաքներ, որը վտանգավոր է համավարակի տարածման այս փուլում: Ուստի, ինչպես նշել է նախարարը, տնօրենները պետք է ջանքեր գործադրեն նման միջոցառումներ թույլ չտալու համար: Արայիկ Հարությունյանի խոսքով` ուսումնական հաստատությունները նախապես զգուշացվել են ավարտական միջոցառումներ չկազմակերպելու, առողջապահության նախարարության բոլոր ցուցումները և պարետատան սահմանած կանոնները պահելու մասին. «Օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ կոչ անել, հորդորել, նաև պահանջել դպրոցական հաստատություններից ու ծնողական խորհուրդներից, որ զերծ մնան ավարտական միջոցառումների կազմակերպումից: Հասկանում ենք, որ «Վերջին զանգը» մեր շրջանավարտների կյանքում բացառիկ իրադարձություն է: Մենք խոստացել ենք, համավարակի հաղթահարումից հետո օր նշանակել ու շրջանավարտների հետ միասին «Վերջին զանգը» նշել»,- ընդգծել է նախարարը:

Արայիկ Հարությունյանն առաջարկել է ոստիկանությանն առաջիկա հանգստյան օրերին խստացված հսկողություն իրականացնել կուտակումներ ենթադրող միջոցառումների ուղղությամբ: Նա իրավապահների ուշադրությունն է հրավիրել նաև դեպի սրբավայրեր ուխտագնացութունների և նմանատիպ այլ միջոցառումների վրա: Մասնավորապես, անցյալ շաբաթ մեծ կուտակումներ են եղել Սպիտակի Սբ Հովհաննես մատուռի մոտ, որին անդրադարձել են նաև սոցիալական ցանցերի օգտատերերն ու ԶԼՄ-ները: Նման երևույթների կրկնությունը, ըստ նախարարի անթույլատրելի է: Ի պատասխան` ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը նշել է, որ առաջիկա օրերին պարետատան կանոնների պահպանության ուղղությամբ կսահմանվի խստացված հսկողություն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40