Ռուս խաղաղապահները Հայաստանի երկու անհետ կորած քաղաքացու են գտել Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

22.12.2020 21:15
1404

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ռուս խաղաղապահների աջակցությամբ հայտնաբերվել են Հայաստանի երկու անհետ կորած քաղաքացիներ:

«Դեկտեմբերի 21-ին անհայտ կորած զինծառայողների որոնման աշխատանքներ իրականացնող համատեղ խմբի ջանքերով Հադրութի շրջանում Հայաստանի երկու քաղաքացի է հայտնաբերվել, որոնց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ փոխանցվել են ԼՂ-ին»,- РИА Новости-ն մեջբերում է Կոնաշենկովին:

Վերջինս հավելել է, որ ՌԴ խաղաղապահները շարունակում են ԼՂ հակամարտության ընթացում անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքել: Միայն հեռախոսով 528 դիմում է ստացվել:

Գեներալը հայտնել է նաև, որ վերջին մեկ օրում Հայաստանի տարածքից Ղարաբաղ է վերադարձել ևս 351 փախստական: Խաղաղապահ առաքելության իրականացման ողջ ընթացքում, ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել ավելի քան 42 700 արցախցի:

Կոնաշենկովի խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40