ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է մարզի կրթության ոլորտի պատասխանատուներին

29.08.2022 12:42
1222

Սյունիքի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ ուսուցիչների ավանդական օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախարարության՝ հանրակրթության ոլորտի աշխատակիցները: Վերջիններս հանդես եկան պարզաբանումներով: Ներկայացվեց անցած ուստարվա ձեռքբերումները, նախանշվեցին անելիքները, խոսվեց կրթության ոլորտի առջև ծառացած մարտահրավերների մասին: Թվական տվյալններով ներկայացվեց մարզի կրթական ոլորտի պատկերը, մասնավորապես, մարզը 2021-2022 ուսումնական տարում ունեցել է 15 մեդալակիր, բուհ է ընդունվել 463 շրջանավարտ, նրանցից 105-ը՝ անվճար: Նախնական տվյալներով՝ այս տարի Սյունիքում առաջին դասարան է հաճախելու 1550 աշակերտ:

Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ սյունեցի դպրոցականներն աչքի են ընկել տարբեր առարկայական օլիմպիադաներում, մարզական միջոցառումներում, մարզում քիչ չեն կրթությանը նվիրված մարդիկ: Այս համատեքստում փոխնախարարը նշեց, որ  առաջիկա ուսումնական տարին կարևոր է այնքանով, որ նախապատրաստվում են կրթության առարկայական նոր չափորոշիչներ, ավելի ստույգ՝ դա կլինի 2023 թվականից, բայց մինչև այդ նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ իրականացնել:

Հանրապետական մամուլում մտահոգություն հայտնվեց այն առիթով, որ մանկավարժների թափուր տեղեր կան, և նշվեց թիվը՝ 900: Արդյո՞ք վիճակն այդքան մտահոգիչ է, արդյո՞ք այդ թիվը համապատասխանում է իրականությանը: Համաժողովի ավարտից հետո «Սյունյաց երկիրը» խնդրո առարկայի  առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ փոխնախարարից.

- Ձեր բարձրացրած հարցը, իրոք, մեզ մտահոգում է, տարեցտարի մանկավարժական բուհերի դիմորդների թիվն է նվազում, երիտասարդ մանկավարժների մուտքը դպրոց գնալով պակասում է, տարեկան ունենում ենք  700-800 ուսուցչի թափուր տեղ, ուստի դիմել ենք էլեկտրոնային դասավանդման հնարավորությանը՝ որպես ժամանակավոր լուծում, որպեսզի աշակերտները չզրկվեն տվյալ առարկան ուսումնասիրելու հնարավորությունից, և մենթոր դպրոցների միջոցով տվյալ առարկաները կարող են  դասավանդվել: Հուսով եմ՝ այս միջոցը  գոնե ժամանակավոր լուծում է լինելու խնդրի մեղմման համար: Իսկ խնդրի երկարաժամկետ  լուծումը կլինի այն, որ մանկավարժի մասնագիտությունը, իրոք, լինի գրավիչ, որ երիտասարդները գան և աշխատեն դպրոցում, - նկատեց փոխնախարարը:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40