Սպասումներ կան COP29-ից․ հնարավոր է, որ Բաքուն գերիներ ազատ արձակի․ Սիրանուշ Սահակյան

25.09.2024 19:01
689

Կան շարունակաբար տարվող աշխատանքներ գերիների ազատ արձակման ուղղությամբ, ցավոք դրանք արդյւոնք չեն տվել, ինչը եւս  մեկ վկայություն է, թե որքան ցանկալի են Ադրբեջանի իշխանությունների համար Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

«Արցախի ինքնորոշման իրավունքի կործանումը եղել եւ շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքականության շրջանակում: Կան, իհարկե, գործընթացներ, որի շրջանակում կարող ենք սպասումներ ձեւավորել, որ այս անձինք կարող ենա զատ արջակվել: Կան մեծ սպասումներ COP29-ի համատեքստում, որն ունի մարդու իրավունքների առանցքային բաղադրիչ: Իրատեսական մոտեցման պարագայում մենք կանխատեսում չունենք ղեկավարության ազատ արձակում, սակայն չենք բացառում այլ կատեգորիայի պատանդների ազատ արձակում: Օրինակ, 2023-ի պատերազմի ռազմագերիները, որոնք կարող են մարդասիրական ժեստի ֆոնին ազատ արձակվել:

Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում իրավական համակարգում, կա գործերից որոշներում ակտիվ կոմունիկացիա ՄԻԵԴ-ի միջոցով Ադրբեջանի կառավարության հետ, սակայն դրանք եւս եզրափակված գործընթացներ չեն: Ուստի պետք է դեռ սպասել»,-ասաց նա:

Սահակյանի խոսքով, աշխատանքի ուղղությունը այս ժամանակահատվածում պետք է լինի դիվանագիտական քաղաքականը: Դրան միտված քայլերից մեկը նաեւ Մարդու իրավունքների խորհրդի այս նստաշրջանում խնդիրը բարձրաձայնելն է:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10