«Դոժդ»-ի գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրել հեռուստաալիքի եթերում հայերի հասցեին հնչած անհիմն մեղադրանքների համար

23.03.2024 22:10
1608

Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն ներողություն է խնդրել հեռուստաընկերության եթերում հնչած անհիմն մեղադրանքների համար, թե Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկության մեջ ներգրավված են եղել հայեր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության տարածած հայտարարությունից հետո, որով դեսպանությունը կտրականապես հերքել էր հայերի մասնակցությունն ահաբեկչությանը և կոչ էր արել զերծ մնալ կեղծ լուրեր տարածելուց, «Դոժդ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը «Տելեգրամ»-ի իր ալիքում կատարած գրառմամբ ներողություն է խնդրել, որ իրենց եթերում անհիմն մեղադրանքներ են հնչել։

Նա նշել է, որ շատերը կարող են լսած լինել իրենց եթերում հանդես եկած անձին, որը ներկայացել է որպես «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ձայնային ռեժիսոր և հայտարարել, թե իբր լսել է, որ հարձակվողները խոսել են հայերեն և հայերենով հայհոյանքներ են հնչեցրել։

Ձյադկոն նաև շեշտել է, որ այդ անձն առանց ապացույցների հայտարարել է հայկական հետքի մասին․ «Մինչև եթերը միացնելը՝ նախնական հարցազրույցի ժամանակ, այդ անձը նման որևէ բան չէր ասել։ Երբ մենք լսեցինք նման անապացույց մեղադրանքներ, եթերի հաղորդավարուհին ընդգծեց, որ դա ապացուցված չէ, մենք հանեցինք այդ մարդուն եթերից և կտրեցինք այդ կտորը։ Ես ներողություն եմ խնդրում, որ «Դոժդ»-ի եթերում նման անապացույց մեղադրանքներ են հնչել»,- գրել է Ձյադկոն։

Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն էր տարածել՝ վրդովմունք արտահայտռելով «Դոժդ» հեռուստաընկերության եթերում հնչած անհիմն հայտարարությունների համար ահաբեկչությանը հայերի մասնակցության մասին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40