Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ

26.04.2024 20:51
412

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ
Ադրբեջանի հերթական առաջարկները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները (տեքստի 9-րդ խմբագրությունը)»,- ասաց Բադալյանը։