Հայտարարվում է մրցույթ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի մանկավարժական աշխատողի /դասախոսի/ եւ արտադրական ուսուցման վարպետի թափուր տեղերի համար

09.09.2025 14:55
1213

Հայտարարվում է մրցույթ` «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի  «Աշխարհագրություն» առարկայի մանկավարժական աշխատողի/դասախոսի/-0,75 դրույք

«Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում» մասնագիտության արտադրական ուսուցման վարպետ  (1,5 դրույք),

«Հայոց պատմություն» առարկայի մանկավարժական աշխատողի/դասախոսի/ - 1,2 դրույք

«Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության արտադրական ուսուցման վարպետ – 1 դրույք թափուր տեղերի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`

- դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3x4 չափի,

- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

- անձը հաստատող փաստաթուղթ,

- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

- ինքնակենսագրություն (Ձև 5),

- այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական  չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից՝ 2025թ․ սեպտեմբերի9-ից մինչև 2025թ․սեպտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից - 17:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին՝

«Աշխարհագրություն» առարկայի մանկավարժական աշխատողի ժամը՝ 12-00-ին,

«Հայոց պատմություն» առարկայի մանկավարժական աշխատողի – ժամը 13-00-ին

«Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում» մասնագիտության արտադրական ուսուցման վարպետ –ժամը՝  14-00-ին

«Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության արտադրական ուսուցման վարպետի – ժամը 15-00-ին Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում,

Հասցեն՝ Սյունիքի մարզ, ք․ Կապան,  Գրիգոր Արզումանյան 11ա

Տեղեկությունների համար զանգահարել (0285) 5- 30 – 61, 077 384 872 հեռախոսահամարներին:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22