Վաղ թե ուշ այս սպանդանոցները կենտրոնանալու են օլիգարխների ձեռքում. Հրանտ Բագրատյան

20.01.2020 20:15
1257

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Անասնապահների ցույցը կառավարության դեմ լիովին արդարացված է։ Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ անհասկանալի սպանդանոցի։ Գյուղացին առանց այդ էլ ավելացված արժեքի մեծ մասը զիջում է ոչ գյուղացի/քաղաքացի միջնորդին։ Հիմա դրան ավելանում է մորթի գործառույթը։ Սա էլ ենք վերցնում գյուղացուց։ Բացի դա, վաղ թե ուշ այս սպանդանոցները կենտրոնանալու են օլիգարխների ձեռքում։ Ոչ գյուղացու սեփականություն հանդիսացող սպանդանոցները բնորոշ են կոլխոզներին եւ սովխոզներին։ Նորից այդ քաղաքականության կիրառումը տանելու է գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ու կոլխոզների եւ սովխոզների վերականգմանը։ Հիմա պետք է պետությունը հիմնի սպանդանոցներ (իր վրա վերցնի կապիտալ ծախսերը, որոնց մի փոքր մասը ժամանակին պետք է վերադարձվի), դրանք դարձնի կոոպերատիվներ, որտեղ փայ (ոչ թե բաժնեմաս) պետք է ունենանան այն գյուղացիները, որոնց անասունները այդտեղ մորթում են կամ ենթամշակման ենթարկում։ Այդ կոոպերատիվներում պետք է բացառապես աշխատեն փայատեր գյուղացիների ընտանիքի անդամները։

Այսպիսով, գյուղացին ուրախությամբ դրան կհամաձայնի ու մի բան էլ փայ ու լրացուցիչ եկամուտ կստանա։ Այս կոնկրետ բաները ՆՓ-ին ասվել է 1.7 տարի առաջ։ Ավաղ, գ-տ-թյան ոլորտը վստահվել է մեկին, որն այն պատկերացնում է մի քանի խոշոր սովխոզի տարբերակով, այստեղ այնտեղ խոսում է մանր սեփականաշնորհման սխալ լինելուց, այդ ամենը համարում թալան։ Նա ՌԴ գ-տ-թյան ստրուկտուրան փորձում է վերականգնել Հայաստանում։ Վերջը սոված ենք մնալու»։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12