ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ

07.08.2024 17:13
662

Ուկրաինայի ԶՈՒ-ի ստորաբաժանումների ոչնչացման գործողությունը շարունակվում է։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ անցած գիշերվա ընթացքում ռուս զինվորականները սահմանապահների հետ «շարունակել են ոչնչացնել ուկրաինական զինված ուժերի կազմավորումները Կուրսկի շրջանի՝ ռուս-ուկրաինական սահմանի անմիջական հարևանությամբ»։

ՌԴ ռազմական գերատեսչությունը նաև պնդում է, թե ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը Ռուսաստանի տարածքի խորքում թույլ չի տրվել, օդային, հրթիռային և հրետանային հարվածներ են հասցվել։

«Հակառակորդի ռեզերվներին հարված է հասցվել Բասովկա, Ժուրավկա, Յունակովկա, Բելովոդի, Կիյանիցա, Կորչակովկա, Նովայա Սիչ, Պավլովկա, Գորոդիշչե, Սումի շրջանի բնակավայրերում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռուս զինվորականների վարկածով՝ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում կորցրել են 50 միավոր զրահամեքենա, այդ թվում՝ յոթ տանկ, ութ զրահափոխադրիչ, հետևակի երեք մարտական ​​մեքենա, երկու «Բուկ M1» հակաօդային պաշտպանության համակարգ և այլն։

Նշվում է նաև, թե ուկրաինացի զինվորականները վերջին 24 ժամվա ընթացքում  անձնակազմի շրջանում մեծ կորուստներ են կրել։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40