Անդրեասյան Գոռ․ նահատակվեց հանուն հայրենիքի

04.03.2021 16:49
7844

Անդրեասյան Գոռ Ռոբերտի․ ծնվել է 2000թ․ սեպտեմբերի 24-ին Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում։ Գոռը պաշտում էր իր ծննդավայրը, համեստ, քչախոս պատանին գովեստներ չէր խնայում, երբ խոսքը հայրենի գյուղին էր վերաբերում։ Սովորել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցում։ Մաթեմատիկան նրա տարերքն էր, հոբբին, զբաղմունքը․ ազատ ժամանակը նվիրում էր տրամաբանական խնդիրների լուծմանը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ բաժինը։ 2019թ․ զորակոչվել է բանակ, ուսումնական շրջանն անց է կացրել Լուսակերտի զորամասում, ապա կրտսեր սերժանտ Գոռը՝ որպես հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր տեղափոխվել է Արա Լեռան զորամաս։

Խելացի, համեստ, մաթեմատիկական լավ ունակություններ ունեցող զինվորին հրամանատարական անձնակազմը շուտ նկատեց, հաշվարկները կատարում էր անսխալ, գերազանց տիրապետում էր զենքին։

2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Սեպտեմբերի 27-ը նաեւ Գոռի եղբոր ծննդյան օրն էր․ երեկոյան զանգահարել էր տուն, հանգստացրել տանեցիներին՝ ասել, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է։ Հետագայում եւս, հնարավորության դեպքում, զանգահարում էր, խոսում, մխիթարում։ «Այնքան հանգիստ էր խոսում, որ չէինք կարող պատկերացնել, թե ինչ օրեր է ապրում, ասում էր՝ «Գիտեք ինչքան ցեպավոր ենք խփել», հետո վիրավոր ընկերներից ենք իմացել, թե ինչ ծանր ու թեժ մարտերի է մասնակցել»», -արցունքներն աչքերին պատմում է մայրը։   

Հոկտեմբերի 10-ին Գոռն ընկերների հետ ընկել էր շրջափակման մեջ․ ծնողներին հայտնել էին, որ զոհվել է, բայց մարմինը ամիսներ անց միայն գտնվեց։

Գոռը զոհեց ամենաթանկը հայրենիքին, մեզ թողնելով իր ու ընկերների արյամբ ներծծված հողն ազատ պահելու պատգամը․․․

 

Տիգրանուհի Բադալյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02