Սյունիք եւ Շիկահող գյուղական բնակավայրերում վարչական նոր ղեկավարներ նշանակվեցին

10.01.2022 19:13
4271

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հունվարի 8-ին աշխատանքային այցով եղել է Սյունիք և Շիկահող գյուղական բնակավայրերում և տեղի բնակիչներին ներկայացրել նշյալ գյուղերի նորանշանակ ղեկավարներին՝ Գառնիկ Հարությունյանին և Զորիկ Նավասարդյանին։ Համայնքի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավարներ Արթուր Մանուչարյանին և Տիգրան Հովհաննիսյանին՝ կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար, իսկ նորանշանակ ղեկավարներին մաղթել բեղմնավոր ու հետևողական աշխատանք գյուղի կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ։ Նշենք, որ Տիգրան Հովհաննիսյանը Շիկահող գյուղի բնակիչ է, ով հասարակական հիմունքներով ստանձնել էր վարչական ղեկավարի պարտականությունների կատարումը՝ գյուղի վարչական ղեկավարի աշխատանքից ազատվելուց հետո։

Եվ՛ Սյունիք, և՛ Շիկահող գյուղական բնակավայրերում համայնքի ղեկավարը անմիջական շփումներ ունեցավ բնակիչների հետ, ներկայացրեց առաջիկայի համար նախատեսված ծրագրերը, լսեց նրանց հուզող հարցերն ու դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում էին անվտանգությանը, գյուղամիջյան ճանապարհներին, խմելու և ոռոգման ջրերին։

Բարձրաձայնված խնդիրներին համայնքի ղեկավարը տվեց սպառիչ և ամբողջական պատասխաններ։ Որոշ հարցերի առնչությամբ էլ հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը՝ դրանց լուծում տալու համար։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25