ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ. ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ

06.01.2022 21:34
3856

Հունվարի 6-ին Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշվեց Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: Տոնական օրվա պատարագիչը Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանն էր: Բազմամարդ եկեղեցում նախ Քրիստոսի ծննդյան արարողություն եղավ, հնչեցին Սուրբ ծննդյան հոգևոր երգեր, ապա նաև տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողությունը: Սուրբ Եկեղեցու աստվածատես հայրերի հաստատած կանոնների համաձայն` ջրօրհնեքի ժամանակ ընտրվում է կնքահայր, ով խորհրդանշորեն ներկայանում է որպես Ս. Հովհաննես Մկրտիչ, որը մկրտեց Հիսուս Քրիստոսին: Խաչն իջեցվում է ջուրը, ինչը խորհուրդն է Տիրոջ մկրտության։ Ապա ջուրն օրհնվում է Ս. Խաչով և Մյուռոնով, այնուհետև տարվա խաչքավորը, խաչը ջրից հանելով, տանում է տուն:

Անշուշտ, այս օրհնաբեր կոչմանը արժանանում են ոչ պատահական սկզբունքով: Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որը կարող է օրինակ ծառայել մյուսներին: Խաչի քավորին ընտրում են` հաշվի առնելով նրա նվիրվածությունը եկեղեցուն, նրա հայրենասիրությունը, ազնվությունը հայրենքի և մարդկանց նկատմամբ: Ջրօրհնեքի տոնին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խաչքավոր դարձավ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:

Վերջում ժողովուրդն այդ ջրից տուն տարավ՝ որպես օրհնություն: Ավանդության համաձայն ջուրը բուժիչ դեղ է հիվանդների համար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40