Խաչիկ Ասրյան. Հայաստանի սահմանների պաշտպանությունն ավելին է, քան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ցանկացած գործընթաց

05.08.2021 16:10
1809

Հայաստանի Ազգային Ժողովի՝ արդեն չորրորդ օրը «կայացող» նիստերը վկայում են, որ Հայաստանի իշխանությունն ու խորհրդարան անցած քաղաքական ուժերն ադեկվատ չեն գնահատում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, և, փոխանակ զբաղվելու մեր Հայրենիքի պաշտպանության և արտաքին անվտանգության կազմակերպման խնդիրներով, ներքաշված են ներքաղաքական գզվրտոց բեմականացնելով, որը հղի է մեր պետականության համար անդառնալի ծանր կորուստներով: Իրար վարկաբեկելու, իրար նկատմամբ կոմպրոմատներ հրապարակելու, հասարակության առաջ դիմացինին նսեմացնելու նախընտրական տրամադրությունները նույնությամբ և գուցե ավելի մեծ ծավալով տեղափոխվել են խորհրդարան, որը  Հայաստանի իշխանության ամենաբարձր մարմինն է՝ օժտված առաջնային մանդատով:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասը բռնազավթված է թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից, իսկ Արցախի մեծ մասը ևս հայտնվել է թշնամու օկուպացիայի տակ: Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անմիջական ռազմական ագրեսիայի և դրա նոր սպառնալիքի տակ: Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները բացահայտ հավակնություններ են դրսևորում մեր Հայրենիքի նկատմամբ: Այս պայմաններում՝ Հայաստանի իշխանության և խորհրդարանական ընդդիմության դրսևորած անլուրջ և իրավիճակին ոչ համահունչ վարքագիծը միանգամայն անընդունելի և մերժելի է մեզ համար: 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական բոլոր կուսակցություններին կոչ է անում մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնությունները, և ժամ առաջ, միասնական ուժերով, ձեռնամուխ լինել մեր Հայրենիքի և նրա սահմանների պաշտպանության սուրբ գործին: Հապաղելը և, առավել ևս, անլուրջ վերաբերմունքն ունենալու են կործանարար հետևանքներ ինչպես մեր Հայրենիքի, այնպես էլ մեր ազգի ապագայի համար, որի պատասխանատուն լինելու ենք բոլորս՝ անկախ մեր քաղաքական կամ գաղափարական տարաձայնություններից:

Հայաստանի սահմանների պաշտպանությունն ավելին է, քան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ցանկացած գործընթաց:

ԱՍՏՎԱԾ   պահպանի  Հայաստանը, Արցախը, Հայ  Ազգը  և  Հայոց  Սուրբ  Հողը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»

կուսակցության  նախագահ,

«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի

հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյան

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01