Խաչիկ Ասրյանի բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը»

30.10.2023 12:59
792

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի քաղաքական հակառակորդները նրա մեղքն են համարում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք փոխնախարարի պաշտոն զբաղեցնելն ու ազնիվ և անբասիր աշխատելը: Իրականում՝ Խաչիկ Ասրյանի «մեղքերն» ավելի շատ են, ինչի վերաբերյալ քաղաքական հակառակորդները համեստաբար լռում են: Փորձենք ներկայացնել դրանցից մի քանիսը, որպեսզի պարզ լինի, թե ինչու են այդքան վախենում Խաչիկ Ասրյանից և նրա առաջնորդած «Հայոց արծիվներից»:

Խաչիկ Ասրյանի գիտակցված «սխալներն» սկսել են նրանից, որ նա, ուրիշների նման տարբեր պատրվակներով, չի խուսափել բանակից, այլ երեք տարի ծառայել է Խորհրդային Միության ռազմածովային ուժերում (1988-91 թվականներին), իսկ վերադառնալուց հետո չի արտագաղթել Հայրենիքից, Երևանում կամ ծննդավայր Գորիսում «ստոլիկ» չի դրել և չի մասնակցել կապիտալի նախնական կուտակմանն, այլ իր ստեղծած «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը (1992-94 թվականներին):

Խաչիկ Ասրյանը, հավանաբար, դեռ երիտասարդ տարիներին է մեծ «սխալ» գործել, երբ չի տրվել օտարերկրյա գաղտնի գործակալությունների կողմից հավաքագրվելու, արտասահմանյան դեսպանատներից ու ֆոնդերից գրանտներ ստանալու և Հայաստանում քայքայիչ գործունեություն իրականացնելու արդիական գայթակղությանն, այլ զբաղվել է իր ծննդավայր Սյունիքի պատանիների և երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ («Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպություն՝ 2002-09 թթ․՝ յոթ տարիների ընթացքում՝ 821 հայրենասիրական միջոցառում։ www.hayocartsivner.am):

Հերթական «սխալը» եղավ այն, որ Խաչիկ Ասրյանն այդպես էլ չդարձավ կեղծ ընդդիմադիր, իշխանությունների հետ չպայմանավորվեց ընդդիմություն խաղալ և դրա փոխարեն վարձատրվել նույն իշխանության կողմից, այլ 2007 թ. ստանձնեց Հայաստանի Հանրապետության Սպորտի փոխնախարարի պաշտոնը՝ բացառապես զբաղվելով Հայաստանի ու Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորմամբ և Հայաստանի ու Արցախի պատանիների և երիտասարդների շրջանում հայրենասիրության քարոզչությամբ (2007 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի մայիսը Խաչիկ Ասրյանն աշխատել է Հայաստանի Հանրապետության սպորտի փոխնախարար)։

Հայաստանի պետական կառավարման համակարգում Խաչիկ Ասրյանը ևս հսկայական «սխալներ» թույլ տվեց, որովհետև 11 տարվա պաշտոնավարման ընթացքում նա այդպես էլ չմասնակցեց բյուջեի թալանին, իր պաշտոնը չօգտագործեց անձնական հարստացման համար և այդ 11 տարիների ընթացքում գեթ մեկ անգամ չօգտվեց պետական միջոցներով որևէ պետություն գործուղվելու հնարավորությունից:

Խաչիկ Ասրյանի աններելի «սխալը», գուցե նույնիսկ «մեղքն» այն էր, որ ի տարբերություն իր կոլեգաների, 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ չթաքնվեց իր պաշտոնի հետևում, այլ հենց առաջին իսկ օրվանից, համախմբելով իր՝ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը, մեկնեց Արցախի հարավ-արևելյան շրջան (Ջաբրայիլ) և մեկ ամիս շարունակ մասնակցեց Արցախի հարավ-արևելյան շրջանի պաշտպանությանը՝ անթերի կատարելով իր առջև դրված մարտական խնդիրները («Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն՝ 2010-18թթ․՝ ութ տարիների ընթացքում՝ 679 հայրենասիրական միջոցառում։ 15 տարիների ընթացքում՝ 1․500 հայրենասիրական միջոցառում։ www.hayocartsivner.am) ։    

Խաչիկ Ասրյանի հերթական աններելի «սխալը», գուցե նույնիսկ հերթական «մեղքն» այն էր, որ, ի տարբերություն Հայաստանի գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների (2018 թվականի հունիսի 23-ին, Երևան քաղաքում, Խաչիկ Ասրյանը հիմնադրել է «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» կուսակցությունը), 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ չթաքնվեց Երևանում՝ հիպոթեկով գնած իր տանը կամ էլ իր կուսակցության վարձակալած գրասենյակում, այլ հենց առաջին իսկ օրից, կրկին համախմբելով իր՝ «Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատը, մեկնեց Արցախի Մարտունու շրջանի առաջնագիծ և կյանքի գնով պաշտպանեց ու անառիկ պահեց Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերը։https://www.facebook.com/asryankhachik1970/videos/758480486033936/, https://hy.wikipedia.org/wiki/%D4%BD%D5%A1%D5%B9%D5%AB%D5%AF_%D4%B1%D5%BD%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6  :

Խաչիկ Ասրյանի, գուցե ամենամեծ աններելի «սխալն ու մեղքն» այն էր, որ, ի տարբերություն նորանկախ Հայաստանի 32 տարիների ընթացքում Հայաստանում գործած և գործող գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, նա ուղղակի մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների` հայատյաց Ադրբեջանի կողմից Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ սանձազերծված բոլոր երեք՝ Արցախյան, Ապրիլյան, 44-օրյա պատերազմներին։

Սրանք Խաչիկ Ասրյանի գործած «սխալների» ու «մեղքերի» մի մասն են, բայց դա արդեն բավական է՝ հասկանալու, թե ինչու են Հայաստանի գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարները, քաղաքական գործիչները վախենում Խաչիկ Ասրյանից և նրա առաջնորդած «Հայոց արծիվներից»:

 

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության

Տեղեկատվական Շտաբ

30.10.2023 թ.

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08