Փարիզում կայացավ ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությունը

12.08.2024 14:32
529

Օգոստոսի 11-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղի ունեցավ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը։

Արարողության գեղարվեստական ղեկավարը կրկին Թոմաս Ջոլին էր, ով նաև բացման արարողության մտահղացման հեղինակն էր։

Խաղերի բացումը հակասական արձագանքներ էր առաջացրել աշխարհում մի տեսարանի պատճառով, որը շատերը նմանացրել էին Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» հայտնի որմնանկարին, որտեղ պատկերված են Հիսուս Քրիստոսը և նրա 12 առաքյալները խաչելությունից առաջ վերջին ընթրիքի ժամանակ:

Ներկայացման այդ տեսարանի ժամանակ ԼԳԲՏ համայքից դիջեյ և պրոդյուսեր Բարբարա Բուտչն իր կողքն էր հավաքել արտիստներին։ Այս տեսարանն արժանացել էր պահպանողականների քննադատությանը։ Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների համաժողովն ափսոսանք էր հայտնել, որ ծաղրի է ենթարկվել քրիստոնեությունը։ Խաղերի կազմակերպիչներն էլ ներողություն էին խնդրել՝ ընդգծելով, որ ներկայացումն ամենևին վիրավորական ենթատեքստ չուներ։

Բողոքի ակցիա այդ տեսարանի դեմ

Բողոքի ակցիա այդ տեսարանի դեմ

Փակման արարողությունը բաղկացած էր մի քանի փուլից՝ մասնակից երկրների դրոշների դուրսբերում, մարզիկների շքերթ, կանանց մարաթոնի հաղթողների պարգևատրում։ Այնուհետև «Ստադ դե Ֆրանս»-ը վերածվեց հսկա համերգասրահի։

Օլիմպիական դրոշը հանդիսավոր արարողությամբ հանձնվեց հաջորդ խաղերը հյուլընկալող Լոս Անջելեսին։ Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզն իջավ «Ստադ դե Ֆրանս»-ի տանիքից, ընդունեց օլիմպիական դրոշը և այն կտեղափոխի Լոս Անջելոս, որտեղ էլ 2028 թվականի հուլիսի 14-ին նախատեսված է հաջորդ խաղերի բացումը:

Շոուն ավարտվեց «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մեծ հրավառությամբ:

Այս օլիմպիական խաղերում ամենաշատ մեդալը նվաճեց ԱՄՆ-ը․ ամերիկացի մարզիկները ստացան ընդհանուր 126 մեդալ՝ 40 ոսկե, 44 արծաթե և 42 բրոնզե: Հայաստանը երեք արծաթե, մեկ բրոնզե մեդալ նվաճեց։

33-րդ ամառային Օլիմպիական խաղերը մեկնարկել էին հուլիսի 26-ին։

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21