Խաչիկ Ասրյանը՝ Հայոց առաջնորդի եւ ՀՀ ապագա վարչապետի մասին

12.04.2018 10:43
1857

«Իրավունք»-ի հարցերին պատասխանում է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը:

- Պարո՛ն Ասրյան, ապրիլի 9-ին` Երեւան քաղաքում, տեղի ունեցավ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպության որդեգրած «Հայոց պետականություն, Ազգային բանակ, Հայոց նախագահ» կարգախոսն այսուհետ վերաբերո՞ւմ է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին:

- Նախ` ուզում եմ հիշեցնել, որ իմ կողմից հիմնադրված «Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունը 2010 թվականի հունվարի 29-ին` Երեւան քաղաքի «Եռաբլուր» պանթեոնում, որդեգրեց ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը եւ «Հայոց պետականություն, Ազգային բանակ, Հայոց նախագահ` ասել է թե` Հայոց առաջնորդ» կարգախոսը` որպես եռամիասնության արժեհամակարգ: Ինչո՞ւ եռամիասնության, քանզի մեծ եւ հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու գործում չի կարող լինել մեկը` առանց մյուս երկուսի: Ավելին, բազմիցս նշել եմ, որ «Հայոց առաջնորդ» արժեհամակարգը ավելին է, քան Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի պաշտոնները: Իսկ, ո՞վ կարող է լինել Հայոց Առաջնորդ: Իմ ազգային, պետական, քաղաքական գործունեության ողջ ընթացքում միշտ նշել եմ, որ Հայոց առաջնո՛րդն ու հայ ժողովուրդն են Հայաստանը… Այսինքն` ըստ իս և յուրաքանչյուրի, Հայոց առաջնորդը պետք է լինի այն անհատականությունը, ով հայոց նորանկախ պետության կազմավորման ողջ ընթացքում՝ 1988 թվականից մինչ օրս, հայոց պետականաշինության գործում անդադար եւ անգնահատելի ներդրում է ունեցել եւ ունի: Եվ այսօր, մեր իրականության մեջ, ո՞վ է այդ անհատականությունը: Իհարկե, 20-րդ դարավերջին հայ ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհի միջով անցած, արցախյան հերոսամարտ հաղթանակած, հայոց նորագույն պատմության վերջին 30 տարիների ընթացքում հայոց պետականաշինության, այդ թվում նաեւ բանակաշինության գործում, ամեն օր, ամեն ժամ բացառիկ ներդրում ունեցող, Հայաստանի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ իմաստուն որոշումներ կայացնող գերագույն գլխավոր հրամանատար, Հայոց առաջնորդի կոչումը վաստակած Սերժ Սարգսյանը: Ավելին՝ ավելի քան վստահ եմ, որ երկիր մոլորակում չկա երկրորդ հայը, ով նորանկախ Հայաստանի պետականաշինության 30 տարիների ընթացքում ունի ավելի մեծ վաստակ, եւ, ամենակարեւորը, Հայաստանի ու Արցախի եւ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում այնքան ներդրում, որքան Սերժ Սարգսյանը: Այո՛, Սերժ Սարգսյանն իր անցած փառավոր ճանապարհով եւ չերկրորդվող տեսակով, իրոք, վաստակել է Հայոց Առաջնորդի կոչումը: Ամփոփելով խոսքս` նշեմ, որ «Հայոց Արծիվներ» կազմակերպության որդեգրած «Հայոց պետականություն, Ազգային բանակ, Հայոց առաջնորդ» կարգախոսը վերաբերում է Հայոց պետականությանը, Ազգային բանակին եւ Հայոց առաջնորդ Սերժ Սարգսյանին:

- Պարո՛ն Ասրյան, ըստ Ձեզ` ապրիլի 17-ից ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը:

- Ավելի քան վստահ եմ` ե՛ւ խորհրդարանական իշխանությունն ու ընդդիմությունը, ե՛ւ արտախորհրդարանական ուժերը, հանուն իրենց ընտանիքների եւ հայոց սուրբ հողի պաշտպանության եւ անվտանգության ապահովման, իրենց մեջ ուժ կգտնեն իրապես հավատալու եւ համոզվելու, որ Սերժ Սարգսյան առաջնորդ տեսակը խիստ անհրաժեշտություն է Երկիր մոլորակում բնակվող քրիստոնյա հայ ժողովրդի ու նորագույն հայոց պետության անվտանգությունն ապահովելու եւ մեծ, հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու գործում: Հաշվի առնելով Երկիր մոլորակում տեղի ունեցող աշխարհքաղաքական սրընթաց փոփոխությունները, հայկական բարձրավանդակի եւ հայ ժողովրդի համար ոչ խաղաղություն, ոչ պատերազմ ժամանակաշրջանը՝ ճիշտ ժամանակն է, որպեսզի հայ ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միահամուռ, մեծ իմաստնությամբ եւ պատասխանատվության զգացումով, ՀՀ նոր Սահմանադրությամբ, Հայաստանի վարչապետի` ասել է թե` հայոց անկախ պետության ղեկավարի պաշտոնը վստահեն միայն ու միայն լավագույնին՝ Հայոց առաջնորդ Սերժ Սարգսյանին:

- Եվ վերջին հարցս. ի՞նչ վիճակում են «Հայոց Արծիվներ» կազմակերպության 15-րդ տարեդարձի եւ 10-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքները:

- Գրեթե ավարտին ենք հասցրել նախապատրաստական-կազմակերպչական ահռելի այդ աշխատանքները, եւ «Հայոց Արծիվներ» կազմակերպության 301 մասնաճյուղերի 12.000 պատվիրակներն ամբողջությամբ պատրաստ են մասնակցել «Հայոց Արծիվներ» կազմակերպության 15-րդ տարեդարձի եւ 10-րդ Համագումարի բացօթյա միջոցառմանն ու քայլերթին, որոնք տեղի կունենան կամ մայրաքաղաք Երեւանում, կամ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, որտեղ էլ ծնունդ է առել «Սյունյաց Արծիվներ» կազմակերպությունը (hayocartsivner.am):

Հարցազրույցը՝ Վ. Վարդանյանի

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08