Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11
336

Հայ ազգը խաչը շատ է սիրում, ամեն տեղ դնում է, բայց շատ հատվածներում, որտեղ դրվել է, այժմ Հայաստան չէ։ Այս մասին Խաչվերացի տոնի սուրբ և անմահ պատարագից հետո Մայր աթոռում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որն էլ մատուցում էր պատարագը։

«Մենք` հայերս, շատ ենք սիրում ամենուրեք խաչեր դնել, խաչքարեր բարձրացնել, հետո թողել թշնամուն։ Մեր երկիրը պատված է խաչերով ու խաչեր կան նաև այնտեղ, որտեղ մենք այսօր չկանք։ Այդ խաչերից շատերը մեզ հիշեցնում են մեր պարտականությունը, մեր պարտավորությունն այդ հողի նկատմամբ, այն հողի նկատմամբ, որ հայրենիք է կոչվում ու Հայաստան պիտի կոչվեր։ Մեր սխալների, մեր թերացումների և մեր անհայրենասիրության պատճառով Հայաստան չի կոչվում այսօր։ Հայաստանով է անցել խաչը, բայց ցավոք, այսօրվա Հայաստանով չի անցել, այլ այն Հայաստանով, որը մենք թողել ենք։ Թողել ենք խաչերով ու խաչքարերով»,– ասաց սրբազանը։

Միքայել արքեպիսկոպոսն իր քարոզում շեշտեց` քրիստոնյա ազգն այսօր հասկացել է խաչի կենարար լինելու իմաստը ու խաչի պատկերով ուզեցել է փրկվել։ Բացատրեց` եկեղեցին ասում է` խաչը միայն սիրելու, համբուրելու և գեղագիտական նշան չէ, այլ փրկության խարիսխ, փրկության գրավական, որովհետև խաչը խաչքարով է զորավոր։ Երբ մենք երկրպագում ենք խաչին, պարզապես խաչի նշանը չենք երկրպագում, այլ խաչի նշանով հանգուցյալ Տիրոջը։

«Սիրելիներ, խաչը պետք է ունենանք մեր սրտերում, մտքերում, հոգիներում»,– նշեց Շիրակի թեմի առաջնորդն ու հավելեց, որ խաչի խորհուրդը սրտում, մտքում ու հոգում չունենալու դեպքում, հանրության շուրթերից չի պակասի դժգոհությունը, զազրախոսությունը, հայհոյանքը, բամբասանքը, մեկը մյուսին վիրավորելը։

Հիշեցնենք, որ Խաչվերացը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինն է ու նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին։

Բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն, երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է։

arm.sputniknews.ru

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10